Աթենքում ընթանում է բազմահազարանոց ցույց
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում բազմահազարանոց ցույց է՝ ընդդեմ նախկին հարավսլավական երկիր Մակեդոնիայի անվանափոխման հետ:
Հույները կարծում են, որ այդ անունը հետագայում կարող է շարժառիթ դառնալ տարածքային ամբողջականության քննարկման, քանի որ նման անվամբ շրջան գոյություն ունի Հունաստանի հյուսիսում ,որը պատմական Մակեդոնիայի նախկին տարածքն է եղել:
Հունական իշխանությունները և հույները դեմ են, որպեսզի նախկին հարավսլավական պետությունը կոչվի Մակեդոնիա: Սինգատամա հրապարակում ցուցարարները հունական դրոշներ էին պարզել և բղավում էին. Մակեդոնիան Հունաստանն է և Ձեռքերդ հեռու տարեք Մակեդոնիայից կարգախոսները:
Ցուցարարներից շատերը համաձայն չեն, որ այն կոչվի Նախկին Հարավսլավական պետություն Մակեդոնիա, ինչպես նշված է ՄԱԿ-ի փաստաթղթերում , նրանք պնդում են, որ Մակեդոնիա անվանումն այնտեղ չպետք է լինի:
Ավելի վաղ հունական կառավարությունն առաջարկել էր այն անվանել Մակեդոնիա-Սկոպիա, սակայն այս առաջարկը մերժվել է:ՄԱԿ-ի ներկայացուցիչ Մեթյու Նիմիցն էլ կարծում է, որ այն կարելի է անվանել Նոր Մակեդոնիայի հանրապետություն: