Վլադիմիր Պուտինը գրանցվել է որպես ՌԴ նախագահի թեկնածու
ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Վլադիմիր Պուտինին գրանցել է Ռուսաստանի նախագահի թեկնածու, որոշումն ընդունվել է այսօր ԿԸՀ-ի նիստում: Այս մասին հաղորդում է Interfax-ը:
ԿԸՀ-ի անդամները միաձայն քվերակել են Պուտինի թեկնածու գրանցվելու օգտին: Վկայականի օրինակը տրվել է նրա վստահված անձին՝ Սերգեյ Կոբիշևին:
<Սա աննախադեպ երևույթ է: Բոլոր թեկանծուները, ովքեր հասել են մինչև ԿԸՀ, բոլորը ստուգում են անցել>,- նշել է ԿԸՀ-ի ղեկավար Էլլա Պամֆիլովան:
Նշենք, որ փետրվարի 2-ին ԿԸՀ-ն հաղորդել է, որ Պուտինին սատարող ստորագրությունների միայն 0.39 տոկոսն է եղել անվավեր, որը քիչ է պատահում:
Պուտինի շտաբը ԿԸՀ է ուղարկել 315 հազար ստորագրություն՝ ստորագրված ընտրողների կողմից ի պաշտպանություն Պուտինի թեկնածության: Գրանցվելու համար պահանջվում է, որ անվավեր ստորագրությունների թիվը լինի ոչ ավելի քան 5 տոկոսը:
Ներկայումս գրանցված է նախագահի երկու թեկնածու Պավել Գուրդինինը և Վլադիմիր Ժիրինովսկին, ըստ օրենքի, նրանք չպետք է իրենց օգտին ընտրողների ստորագրություններ ներկայացնեն: