Թայվանում երկրաշարժ է տեղի ունեցել. կան տուժածներ (լուսանկարներ)
Այս գիշեր Թայվանում 6 բալանոց երկրաշարժ է գրանցվել: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Թայբեյից 180 կմ հեռավորության գտնվող Խուալյան քաղաքից ոչ հեռու: Երկրաշարժի հետևանքով տներ, կամուրջներ են փլուզվել են, հյուրանոցներից մեկը, որտեղ գտնվել է 30 հոգի, թեքվել է:
Տուժածների մեծամասնությունն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, երեք հոգի մնացել է դեռևս հիվանդանոցում: Բոլոր տուժածներն օտարազգիներ են՝ զբոսաշրջիկներ, և Ասիայի տարբեր երկրներից բանվորներ:
Նշենք, որ երկրաշարժի հետևանքով 33 օտարազգի է տուժել, մեկ չինացի զբոսաշրջիկ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
