Ինչպես է Արա Զոհրաբյանը պայքարելու իրեն սնող իշխանությունների դեմ
ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի կողմից «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք» օրենքի նախագծում սահմանվել է դրույթ, համաձայն որի՝ դատարաններն իրավունք կունենան փաստաբանների նկատմամբ կիրառել դատական սանկցիա տուգանքի ձևով մինչև 100.000 ՀՀ դրամի չափով:
Ի բողոքի նշան հիշյալ նախագծի՝ ակցիա է նախաձեռնել ՀՀ փաստաբանների պալատը՝ ի դեմ նախագահ Արա Զոհրաբյանի:
Պալատի նախագահի կարծիքով՝ առանց փաստաբանական համայնքի հետ քննարկումների, փաստաբանների անկախությունը վտանգող նման օրինագիծը չպետք է ընդունվի:
Նկատենք, որ խոսքն այն պալատի նախագահին է վերաբերում, ում մասին համացանցում իրեն ընդդեմ փաստաբաններն անընդհատ բարձրաձայնում են պալատի ներսում առկա կամայականությունների մասին: Զոհրաբյանը փորձում է տարբեր փաստաբանների կարգապահական վարույթներով հաճոյանալ իշխանություններին և, փաստորեն, եկել է մի շրջան, որ տեսնում ենք, թե ինչպես է հենց Արա Զոհրաբյանը դուրս եկել իրեն ամեն հարցում աջակցող իշխանությունների դեմ:
Այս ամենին թեպետ կարելի էր հավատալ այն դեպքում, երբ մեծ պատահականությամբ երեկ չհրապարակվեր լուսանկար, թե ինչպես է Արա Զոհրաբյանը շտապում ՀՀԿ գրասենյակ, հավանաբար, գործադուլի մանրամասները կամ քայլերի հաջորդականությունը որոշելու համար: Ահա այս մակարդակով են հիմնականում Հայաստանում տեղի ունենում բողոքները՝ կանխատեսելի և վերահսկելի: