Ի դեմս Ադրբեջանի սուլթանի՝ մենք գործ ունենք 21-րդ դարի Հիտլերի հետ
«Ադրբեջանի սուլթանը հերթական անհեթեթ զառացանքով է հանդես եկել։ Անթույլատրելի է, որ 21-րդ դարում որևէ երկրի առաջնորդ իր հարևան երկրի նկատմամբ տարածքային պահանջներ և փաստացի հողերը հետ վերցնելու կոչեր է անում»։
ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում այսպես է արձագանքել Ալիևի հայտարարությանը ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովը։
Հիշեցնենք, որ Ալիևը Երևանը ներկայացրել է Ադրբեջանի պատմական տարածք։
Շարմազանովի խոսքով, Ալիևը հանդես է գալիս նույն հայտարարությամբ, ինչ 1930-ականներին Ադոլֆ Հիլտերը։ ՀՀԿ խոսնակը այս տրամբանությամբ նկատեց,որ ի դեմս Ադրբեջանի սուլթանի՝ մենք գործ ունենք 21-րդ դարի Հիտլերի հետ։
«Նմանատիպ լկտի հայտարարություններով է հանդես գալիս Ադրբեջանի ղեկավարը։ Երբ Ալիևը խոսում է պատմական տարածքների մասին, ապա քիչ թե շատ պատմությունից տեղյակ քաղաքացիների մոտ լայն ժպիտ է առաջանում, քանի որ պատմական տարածքներից խոսելուց առաջ նախ պետք է պատմություն իմանալ, իսկ Ադրբեջանի պետության պատմության դեռ 100 տարին չի բոլորել»,- ասաց ՀՀԿ խոսնակը։
Է.Շարմազանովը հիշեց Ցիցերոնի խոսքը՝ այն մարդկանց մասին, ովքեր դատարկախոսում են։
«Ասում էր՝ դատարկ կաթսան ավելի բարձր է զրնգում։ Հիմա դա կարելի է ասել Ադրբեջանի ղեկավարության արտահայտությունների համար»,- նշեց Շարմազանովը՝ հիշեցնելով նաև նախկին նախագահների դառը փորձը: