A321 օդանավի ինքնագրերի ձայնագրությունների պատճենը փոխանցել 5 պետություններ
Սինայի թերակղզում կործանված ռուսական A321 օդանավի ինքնագրերի ձայնագրությունների պատճենը փոխանցել 5 պետությունների ներկայացուցիչների:
Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Կահիրեի տեղեկացված աղբյուրին:
«Հետաքննության կողմերից յուրաքանչյուրը ստացել է «սեւ արկղերի» ձայնագրությունների պատճենը: Այդ երկրներն են Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Իռլանդիան, իսկ ձայնագրությունների բնօրինակը մնում է Եգիպտոսում»,- ասել է աղբյուրը:
Հիշեցնենք, որ Շարմ էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող ռուսական «Կոգալիմավիա» ընկերության A321 օդանավը կործանվել է հոկտեմբերի 31-ին: Օդանավում 224 մարդ կար, բոլորն էլ զոհվել են: