Մոսկվան իրավունք չունի Սիրիայի նախագահի պաշտոնից հեռանալու հարց դնել
Մոսկվան իրավունք չունի Բաշար Ասադի՝ նախագահի պաշտոնից հեռանալու հարց դնել։
Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մտածեք, թե որքան օրինական կամ էթիկայի տեսանկյունից ընդունելի կլիներ, եթե մենք Մոսկվա հրավիրեինք բարեկամ պետության ղեկավարի եւ նրա առաջ իր հեռանալու հարցը դնեինք։
Սիրիան ինքնիշխան պետություն է։ Բաշար Ասադը ժողովրդի կողմից ընտրված նախագահ է։ Ուրեմն իրավունք ունե՞նք նրա հետ նման հարցեր քննարկելու։ Իհարկե՝ ոչ»,- ասել է Պուտինը։