ՌԴ ռազմաօդային ուժերի գործողությունների աշխարհագրությունն աճել է
ՌԴ պաշտպանության նախարարության գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ նոյեմբերի 11 և 12-ին ինքնաթիռները 107 մարտական թռիչքներ են իրականացրել:«Ոչնչացվել է 289 օբյեկտ Հալեպի, Դամասկոսի, Իդլիբի, Լաթաքիայի, Համայի, Դարայի և Հոմսի ծայրամասերում»,- ասել է նա:
Վերջին ժամանակներս, ՌԴ ՊՆ հաղորդագրությունների համաձայն, հարվածները հասցվում էին հիմնականում վեց հատվածներում, այժմ դրանց աշխարհագրությունն աճել է մինչև ութի:
Հարվածների արդյունքում ոչնչացվել է գրոհայինների 184 պաշտպանական դիրք, 50 հենակետ մարտական տեխնիկայով և զենքով, 34 հրամանատարային կետ:
Բացի այդ ոչնչացվել է զինամթերքի և վառելիքի 16 պահեստ, ահաբեկիչների պատրաստման երեք ճամբար և զինամթերքի և ինքնաշեն պայթուցիկ սարքերի արտադրության երկու գործարան:
Այս մասին տեղեկացնում է գրում է РИА Новости-ն: