Մանկական քաղցկեղ. հիվանդացության վիճակագրությունն ու բուժման հավանականությունը (տեսանյութ)
Փետրվարի 15-ը քաղցկեղով հիվանդ երեխաների համաշխարհային օրն է: Մանկական ուռուցքաբանության խնդիրների, հիվանդացության վիճակագրության, բուժման առանձնահատկությունների մասին «Անդրադարձ» մամուլի ակումբում խոսեցին ՀՀ ԱՆ մանկական ուռուցքաբանության գլխավոր մասնագետ Գրիգոր Բադալյանը և Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Նատա Մելքիկյանը: