«ՀԺ». Ինչ-որ խմբավորումների՝ Հայաստան ներխուժելու հետքերով. ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում մարզերում
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«ՀԺ»-ին հասած տեղեկություններով՝ ոստիկանությունը շարունակում է հատկապես մարզերում ուժեղացված ծառայություն իրականացնել: Ոստիկանության բաժիններում աշխատակիցներին հանձնարարել են ցուցաբերել մեծ աչալրջություն:
Ուշադրության կենտրոնում են կասկածելի արտաքինով անձինք և բոլոր նրանք, որոնք վարձով վարձով բնակարան են փնտրում:
Թաղային ոստիկանները ստուգում են, թե ովքեր են շենքում նորեկները, որտեղից են եկել ու ինչու են բնակարան վարձակալել:
Ի դեպ, ըստ լուրերի, ենթադրյալ ինչ-ինչ խմբավորումներ մտել են ՀՀ տարածք, իսկ նրանց մի մասն անցել է Վրաստան»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում