ՀՀ-ում հացի արտադրությունը նվազել է
Հայաստանում 2017-ին արտադրվել է 271.3 հազար տոննա հաց, ինչը 2016-ի համեմատ նվազել է 2.4 տոկոսով: Այս մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը։
2017-ին 6%-ով աճել է ալյուրի արտադրությունը. եթե 2016 թվականին Հանրապետությունում արտադրվել է 180 հազար տոննա ալյուր, ապա 2017 թվականին՝ 169.2 տոննա:
Նույն ժամանակահատվածում 16.5 տոկոսով ավելացել է հրուշակեղենի արտադրության ծավալը՝ կազմելով 18 932.5 տոննա, 47.5%-ով` ձավարեղենի արտադրությունը, իսկ մակարոնեղեն արտադրվել է շուրջ 3 278․0 տոննա։