Ֆլորիդայի իրավապահները հետևում են սոցցանցերի սպառնալից գրառումներին
ԱՄՆ Հարավային Կարոլինայի նահանգի իշխանությունները ձերբակալել են սոցիալական ցանցերում այն ստատուսագրին, ով սպառնացել է ոչնչացնել Ֆլորիդայի հարավի դպրոցներից մեկը։ Այս մասին գրում է Vesti-ին։
Նշենք, որ փետրվարի 14-ին Փարքլենդ քաղաքում տեղի ունեցած ողբերգությանը նախորդել էր սոցիալական ցանցերում մարդասպանի կողմից նման սպառնալից գրառումների գրառմանը։
Իրավապահները պարզաբանել են, որ սոցիալական ցանցերում շրջանառվում են այդ գրառման տարբերակներ, նաև խորհուրդ են տվել բնակիչներին չգնալ այն դպրոցներ, որոնք տեղակայված են Ֆլորիդայի հարավային շրջաններում։
Նշվել է նաև, որ իրավապահները հետևում են սոցիալական ցանցերում սպառնալիք պարունակող ստատուսներին։
Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին Ֆլորիդայի նահագում ավագ դպրոցի նախկին աշակերտը կրակ էր բացել նախկին դպրոցում՝ սպանելով 17 հոգու։