Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալ
Արխիվ

Հայաստանում հյուծվածությունից են նաև մահանում. 4 միլիոնանոց Հայաստանի մասին երազելով

Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը պատասխանել է «Հայկական ժամանակ»-ի հարցմանը՝ նշելով, որ լինում են դեպքեր, երբ հիվանդանոց են ընդունվում ծայրահեղ հյուծված երեխաներ, որոնց կյանքը փրկել հնարավոր չի լինում, որի մասին նա չի ցանկացել մանրամասներ ներկայացնել։

Նշենք, որ վերջին տարիներին մանկական աղքատությունը տատանվում է 35 տոկոսի շրջակայքում, սակայն, ինչպես գիտենք, ՀՀ վիճակագրական ծառայությունը ոչ միշտ է ներկայացնում երկրի իրական պատկերը. ինչպես ասում են՝ զբաղված են «նկարչությամբ»։ Խնդիրն այն է, որ չներկայացվի իրական պատկերը․ այդ և մի շարք այլ կատեգորիաների մասին ՀՀ-ում արգելված է խոսելը՝ աղքատության, տնտեսության իրական վիճակի, մաքսային քաղաքականության և այլնի։

Իսկ ի՞նչ կլիներ, եթե Նիկոլայ Դալլաքյանը ներկայացներ այն հյուծված երեխաների թվաքանակը, որոնք ընդունվում են բուժհաստատություն, երբեմն՝ դրա հետևանքով մահանում.  կլիներ խայտառակություն, իսկ չխոսելը բերում է մարդկային զոհերի։

Նշենք, որ նախօրեին Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ կնոջ և նրա դստեր դիերը: Չքննարկելով, թե արդյոք մայրը նման իրավունք ունե՞ր նաև աղջկան զրկելու կյանքից, նկատենք միայն, որ շրջանառվում է, որ մայրը չի կարողացել աղջկան պահել և գնացել է այդ քայլին։ Եվ սա այն դեպքում, երբ մայրն աշխատանք ուներ։

Չենք խոսում նաև այն մասին, թե ինչպես բազում-բազմաթիվ ծնողներ երեխաների հետ նաև մուրացկանությամբ են զբաղվում՝ ոչ միշտ, բայց հաճախ այլընտրանք չունենալով: Երեխաներին մատնում են ցրտի, զրկում կրթություն ստանալու հնարավորությունից, որովհետև երեխան, ասենք, կոշիկ ու հագուստ չունի դպրոց հաճախելու համար: Չենք խոսում, ամաչում ենք խոսել, որ ծնողները չեն կարողանում գիրք գնել: Չնայած դրա համար համապատասխանները պետք է ամաչեն:

Հայաստանում աղքատ է երեխաների մեկ երրորդը։ Իսկ աղքատների մեջ իրենց «պատվավոր» տեղն են գրավում բազմազավակ ընտանիքները, երբ պետք է հակառակը լիներ․ սակայն այս ընտանիքներին հասանելիքը այնքան ողորմելի է, որի մասին խոսել իսկ իմաստ չունի. բացի մեծահարուստ բազմազավակների ընտանիքներից, մնացած բոլոր բազմազավակ ընտանիքները ծայրահեղ աղքատ են։ Անցողակի նկատենք, որ այսպես, այս քաղաքականությամբ, 4 միլիոնանոց Հայաստանի մասին չեն երազում, այն էլ՝ բարձրագույն մակարդակով:

Ամփոփելով՝ նշենք, որ հանրության շերտերը պատասխան են տալիս երկրի տնտեսական ոչ ադեկվատ քաղաքականության, բյուջեի թալանի, կաշառակերության, ֆեոդալական կարգերի համար։ Բժիշկը կարող է հյուծվածության մասին չխոսել, սակայն ներկայացված պատկերը մռայլ իրականության արտացոլանքն է:

Հ.Գ. «Նվազագույն կարիքները բավարարելու տեսանկյունից Հայաստանում մարդուն անհրաժեշտ է 500-700 հազար դրամ»: 

Արփինե Հովհաննիսյան
ՀՀ ԱԺ փոխնախագահ

NEWSPRESS.am