Կրակոցներ Խանջյան փողոցում. զինված երիտասարդը վնասազերծվել է. Shamshyan.com (ֆոտո)
Այսօր՝ փետրվարի 16-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 02։30-ի սահմաններում Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցում գտնվող «Վ.Վ.» կարաոկե գիշերային ակումբում խուլիգանություն է տեղի ունենում, որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղում Կենտրոնի ոստիկանները Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները՝ Ռոման Գևորգյանի գլխավորությամբ կարողացել են ակումբի ներսում վնասազերծել զինված երիտասարդին, ով բերման է ենթարկվել Ոստիկանության Կենտրոնական բաժին։
Կայքի տեղեկություններով՝ կրակոցներ արձակողը Նոր Խարբերդի բնակիչ՝ 28-ամյա Եղիշե Խաչատրյանն է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում