«Իմ գործողությունները կառավարում էին սատանաները». Նոր մանրամասներ՝ երեկ ԱՄՆ-ում տեղի ունեցած հրաձգությունից
Ամերիկայի Միացյալ Նահանգների Պարկլենդ քաղաքի միջնակարգ դպրոցում երեկ տեղի ունեցած հրաձգության շարունակում է մնալ ամենաքննարկվողներից համաշխարհային մամուլում: Դպրոցի վրա հարձակվողը նույն դպրոցի նախկին աշակերտ 19-ամյա Նիկոլաս Կրուզն է, ով ձերբակալվել է:
Ինչպես հաղորդում է NTV.ru-ն, հղում անելով ABC NEWS-ին, հարցաքննության ժամանակ 19-ամյա Կրուզը նշել է, որ անհայտ ձայներն իր գլխում հրամայում էին իրականացնել հարձակումը: Մարդասպանը նշել է նաև, որ իր գործողությունները ղեկավարում էին սատանաները:
Այն փաստը, որ Կրուզն ուներ հոգեկան խնդիրներ, փաստում են նրան ճանաչողները: Նրանք Կրուզին նկարագրում են որպես անհանգիստ և շատ փակ երիտասարդի:
Տղային ճանաչողները նշում են նաև, որ Կրուզի խորթ մոր մահից հետո նա դարձել է ավելի դեպրեսիվ:
Հավելենք նաև, որ Պարկլենդ քաղաքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած հրաձգության արդյունքում առնվազն 17 մարդ է զոհվել և կան մեծ թվով վիրավորներ: