Ինչպես են Բաղրամյան 26-ից բերման ենթարկում ազատամարտիկին (տեսանյութ)
Արտաշատի Նորաշեն գյուղի բնակիչ, ազատամարտիկ Արսեն Ավետիսյանը NEWSPRESS.am-ին է տրամադրել տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են խաղաղ ակցիայի ժամանակ իրեն բերման ենթարկել։ Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ին, երբ Բաղրամյան 26-ի՝ նախագահի նստավայրի դիմացի մայթին, Արսեն Ավետիսյանն իր կնոջ հետ պաստառներով հանգիստ կանգնած է եղել։
Նկատենք, որ Ավետիսյանը ներկայացրել է զինատեսակներ և պահանջում է իշխանություններից ձեռք բերել դրանք՝ հայկական բանակի սպառազինման նպատակով։ Ըստ ազատամարտիկի՝ դա այն զենքն է, որը երաշխավորում է Հայաստանի հաղթանակը։
Նրան բերման ենթարկելու օրը նրա ձեռքից վերցրել են նաև պաստառները։
Ստորև՝ Արսեն Ավետիսյանին բերման ենթարկելու տեսանյութը։