Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումներն ու «Արսենալի» վստահ հաղթանակը (տեսանյութ)
Եվրոպա լիգայի 1/16-րդ եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալը» մրցեց «Էստերսունդի» հետ:
Այս հանդիպումից առաջ թիմերի միջև կրքերը բորբոքված էին, քանի որ շվեդական թիմի երկրպագուներն ու ֆուտբոլիստներն արդեն ամիսներ առաջ ծաղրում էին լոնդոնցիներին: Սակայն երեկվա հանդիպումը ցույց տվեց, թե իրականում ով է ուժեղ, և ով կարող է ուղղակի ծաղրել:
Հանդիպումն անցավ «Արսենալի» բացահայտ առավելությամբ: Արսեն Վենգերի սաները հաղթեցին 3:0 հաշվով և գործնականում ապահովեցին հաջորդ փուլ դուրս գալու իրենց ուղեգիրը: Հանդիպման վերջնամասում շվեդականը թիմը 11 մետրանոց հարվածի հնարավորություն ստացավ, սակայն չկարողացավ իրացնել:
Հավելենք նաև, որ հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի համահեղինակ ու գոլային փոխանցման հեղինակ: Հանդիպման 24-րդ րոպեին Մխիթարյանի հարվածից հետո գնդակը դիպավ թիմի պաշտպանին ու հայտնվեց դարպասում: Իսկ 58-րդ րոպեին մեր ֆուտբոլիստի փոխանցումից հետո Օզիլը դարձավ գոլի հեղինակ:
«Էստերսունդ» 0-3 «Արսենալ»: (Նաչո (13՛), Պապայանոպուլոս ինքնագոլ (24՛), Օզիլ (58՛)