Թաիլանդի հայտնի ծովափը ժամանակավոր փակվել է նավերի համար․ էկոհամակարգերը վերականգնում են
Թայլանդական Պխի-Պխի-Լե կղզու Մայա Բեյ ծովածոցը ժամանակավոր փակում են զբոսաշրջային նավերի համար․ էկոհամակարգերը պետք է վերականգնվեն։ Հաղորդում Interfax-ը։
«Մայա նեղուցն այցելությունների համար փակ չի լինելու։ Պարզապես Մայա-Բեյ արգելված կլինի նավակներով ծովի կողմից դեպի լողափ մոտենալը հունիսից մինչև սեպտեմբեր։ Նավակների շարժը դեպի նեղուց ամբողջովին կարգելվի»,- ասել է Հաթ Նոպպարատ ազգային պարկի ղեկավար Մու Կո Պհի Պհին։
Նշվում է, որ ծովի էկոհամարգերը և մարջաններն անհրաժեշտ է վերականգնել․ «Զբոսաշրջիկները նախկինի պես կարող են այցելել ծովափ, հասնելով մինչև ծովախորշ՝ Պխի-Պխի-Լե կղզու կողմից, որտեղ կթույլատրվի նավերի խարխսումը»,- ասել է նա։
Ծովածոցը, որտեղ կարելի է հասնել նավակով, գտնվում է Պխի-Պխի-Լե կղզու հարավային ծովափին։ Այնտեղից մինչև Մայա-Բեյ ընդամենը 250 մետր է։
Ավելի վաղ ազգային պարկի ղեկավարությունը հաղորդել էր նաև, որ նպատակ կա սահմանափակել զբոսաշրջիկների այցելությունը Մայա-Բեյ։ Դեռևս վերջնական որոշում սահմանափակման վերաբերյալ չկա։