«Հրապարակ»․ ԱԺ-ն ձեռնամուխ կլինի նաև երկրի ամենաանկախ մարմնի՝ Բարձրագույն դատական խորհրդի ընտրությանը
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Առաջիկայում ԱԺ-ն ձեռնամուխ կլինի նաև երկրի ամենաանկախ մարմնի՝ Բարձրագույն դատական խորհրդի ընտրությանը։ Խորհուրդը կազմված է տասն անդամից․ հինգ անդամներն առաջադրվում են դատավորների ընդհանուր ժողովի կողմից, հինգին առաջադրում են ԱԺ խմբակցությունները։
Ընտրության «նրբությունն» այն է, որ խմբակցություններն իրավունք ունեն առաջադրել հնգական թեկնածու, ասել է թե՝ եթե խորհրդարանական բոլոր խմբակցությունները նման որոշում կայացնեն, թեկածուների թիվը կլինի 20՝ գումարած դատավորների կողմից առաջադրվածները՝ 25»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում