Կկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում է
Մշակույթ

Հասարակությանը կրթելու խնդիր չունեմ, ես իմ ափը լայն բացելու խնդիր ունեմ. Վախթանգ Հարությունյանը թողարկել է «Հարազատ ստվերներ» ձայնասկավառակը

Մարտի 1-ին, ժամը 19.00-ին, «Գոյ» թատրոնում հաշվետու մենահամերգով հանդես կգա հեղինակ կատարող, երգահան Վախթանգ Հարությունյանը, ով կներկայացնի իր 7-րդ՝ «Հարազատ ստվերներ» խորագիրը կրող ձայնասկավառակը:

Համերգի, ձայնասկավառակի, հայաստանյան երաժշտության ընդհանուր մակարդակի և այլնի մասին NEWSPRESS.am-ը զրուցեց երգահանի հետ:

-Պարո՛ն Հարությունյան, խնդրում եմ մանրամասնել, թե ի՞նչ է բեմից լսելու ունկնդիրը, ինչո՞ւ եք համերգն ու ձայնասկավառակն անվանել «Հարազատ ստվերներ»:

-Արդեն քանի տարի է՝ ծննդյանս օրը չեմ նշում, այլ համերգներ եմ տալիս այդ օրը: Համերգ տալու ժամանակ կարողանում եմ ինչ-որ ձևով փոխհատուցել այն մեծ ուշադրության համար, որով շրջապատված եմ: Այս տարին առանձնանում է նաև նրանով, որ թողարկեցի ևս մեկ ձայնասկավառակ, թվով 7-րդը: Խորագիրը «Հարազատ ստվերներ» համանուն երգից է, որը նվիրված է 90-ականների մութ քաղաքին, այն երևույթներին և հուշերին, որոնք կապում են մեզ այս քաղաքի տարբեր անկյուններում, տարբեր փողոցներում գտնվող մարդկանց հետ, և այդ պատճառով երգը կոչվում է «Հարազատ ստվերներ», որովհետև այդ մարդիկ չկան և այդ հարազատության զգացողությունը պարբերաբար ինձ մտովի տանում է այդ անկյունները:

-Այսինքն՝ երգը նաև հիշողություն է:

-Այո՛, 90-ականների հիշողությունը: «Հարազատ ստվերներ»-ը նախապատմություն ունի: Այն մի քանի տարի առաջ նկարահանված «Շքամուտք» ֆիլմի հետ է կապված, երբ պրոդյուսեր Արամ Շահբազյանն ինձ խնդրեց խաղալ այդ ֆիլմում, պատմեց սցենարը, խմորումների արդյունքում հաջորդ օրը երգը գրվեց, այնուհետև մտավ սցենարական կառուցվածքի մեջ:

-Հաճախ ստեղծագործողները չեն առանձնացնում իրենց գործերից որևէ մեկը՝ սիրելով դրանք հավասարաչափ: Փաստորեն, Ձեզ մոտ այդպես չէ:

-Ոչ, ինձ մոտ որոշ առումով վերջիններն, այսինքն՝ ավելի փոքրիկներն ավելի մեծ սիրո տարածք են զբաղեցնում, որովհետև ավելի ակտուալ են ինձ համար՝ հատկապես վերջին ապրումների, զգացողությունների հետ կապված: Շատ երգեր կան, որոնց պարբերաբար անդրադառնում եմ, այնպիսի երգեր կան, որ վերածնվում են, նոր մոտեցմամբ կրկին համերգային ծրագրերում տեղ են գտնում, բայց դա բոլորին չի վերաբերում: Համերգի առաջին մասում կհնչեն 1992 -2018 թթ. երգերից, նաև թաքուն երգեր ունեմ, որոնց դեռևս ոչ մի փաթեթի մեջ չեմ ներառել: Երկրորդ բաժնում կլինեն բացառապես այն երգերը, որոնք այս ձայնասկավառակից են:

-Ո՞վ կլինի Ձեզ հետ բեմում:

-Ինձ հետ կլինեն ֆլեյտահար Նելլի Մանուկյանը և երկրորդ կիթառ Գագիկ Շիբոյանը: Ֆլեյտան գալիս է լրացնելու այն լռությունը, որ ես ինչ-որ չափով պահում եմ: Այն զուգահեռվում է երկու կիթառներին և լրացնում այն բացը, որտեղ ես չեմ խոսելու. հենց այդ լռության մեջ է ֆլեյտան:

-Ո՞վ է այսօր Հայաստանում հեղինակային երգերի սպառողը, երիտասարդները հետաքրքրվա՞ծ են այդ երաժշտությամբ:

-Կարծում եմ՝ հեղինակային երգը բազմաշերտ է, և ամեն շերտն իր տարիքային ընկալումների տիրույթն ունի: Նույն երգը կարող է երիտասարդ տարիքում մի կերպ ընկալվել, ինչ-որ տարիքից հետո՝ այլ կերպ: Այդ առումով՝ հեղինակային երգը կարող է տարբեր սերունդների համար ընկալման տարբեր աստիճաններ ունենալ և բոլորի կողմից էլ սիրված լինել, իսկ ինչ վերաբերում է թեմատիկային, ապա ունենք քաղաքացիական, փիլիսոփայական մտորումների շրջանակում գրված երգեր և ամեն մարդ իրենը կարող է գտնել:

-Մեր երաժշտական ասպարեզում դժվար է լավն ու որակովը գտնել, հաճախ ենք հանդիպում ցածրաճաշակ, ոչինչ չասող երգերի, ինչպե՞ս հաղթահարենք այս շրջանը: Շատ է խոսվում այն մասին, որ պահանջարկն է այդ առաջարկը ձևավորել, մեր հասարակությունն իսկապե՞ս դա է պահանջում:

-Հանրության պահանջը ձևավորելու խնդիր կա: Ես ավելի քան համոզված եմ՝ եթե ՀՀ-ում 1 տարի արգելվեն խոտանը, աղճատված, թվացյալ երաժշտությունը, բոլոր տեսակի թուրքական մելիզմներով ողողված ռեստորանները և ամբողջությամբ սկսեն հնչեցնել ճիշտ երաժշտություն, մեր ականջները չլցնեն նման բարբաջով, իրականությունն ամբողջությամբ կփոխվի և այդ պահանջարկ կոչվածն ամբողջությամբ կվերանա: Ես համոզված եմ՝ կա միտում նաև հանրության ճաշակը նսեմացնելու, և այդ միտումը մարդկանց՝ իրենց տեղում չգտնվելու արդյունքում է կամ էլ պարզապես կատարում են ինչ-որ մեկի պատվերը: Չի կարելի ազգն իջեցնել ժողովրդի մակարդակի, ազգը գաղափարախոսություն կրող է, իսկ ժողովուրդը պարզապես կենսական քանակություն է: Հիմա ավելի շատ ժողովրդի այսրոպեական հոգսերով ենք ապրոում, ոչ թե ազգի: Ցավոք սրտի, մենք այսօր գնացել ենք բնակչության պահանջմունքները բավարարելու ճանապարհով: 5000 դրամանոց բավարարումները բերում են ստորադասելու ու ավելի են իջեցնում նշաձողը: Երբ նյութական արժեհամակարգը մխրճվում է այնտեղ, որտեղ պետք է լիներ հոգևորը, և նյութականացվում է այն ամենը, ինչը պետք է նյութական չլինի, դա մարդուն իջեցնում է, դա ազնվացնելու ճանապարհը չէ:

-Իսկ որտեղի՞ց սկսել փոփոխությունները:

-Առաջինը՝ ամեն մեկն իրենից պետք է սկսի: Երկրորդ՝ իշխանությունները պետք է ձերբազատեն մեզ բոլոր տեսակի ախտերից, որոնք մեզ շրջապատում են: Հրազդանի կիրճը իրավունք ունի՞ արդյոք լցնելու բոլորի ականջներն այդ անորակ երաժշտությամբ, իրավունք ունե՞ն արդյոք ՀՀ մայրաքաղաքի տարբեր սրճարաններում հնչեցնելու այդ տեսակի երաժշտություն, թե՞ պետք է ընտրվի այն երաժշտությունը, որը հրամցնելու ենք հյուրին: Մենք գնում ենք Վիեննա և ամենուր Մոցարտ է հնչում: Ինչո՞ւ ռեպ չեն միացնում: Որովհետև Մոցարտը հնչում է այնտեղ, որտեղ Մոցարտ պետք է հնչի: Մենք ունենք ճաշակով երաժշտություն, որը կարող է հնչել ռեստորանում, ինչո՞ւ պետք է անպայման պարենք թուրքամետ երաժշտության ներքո, այդ ո՞ր գենն է արթնացնում այդ ճաշակը:

-Հեղինակ կատարողներն իրենց փոքրաթիվ ռեսուրսով այդ ուղին են բռնել կարծես թե:

-Չէ, ես հասարակությանը կրթելու խնդիր չունեմ, ես իմ ափը լայն բացելու խնդիր ունեմ: Այն ամենն, ինչ անում եմ՝ ազնվորեն կանեմ և կդնեմ այդ ափի մեջ: Հասարակությունն ինքը պետք է պատրաստ լինի դա վերցնելու, սակայն պատրաստ չէ նրա քիմքը: Ինչո՞ւ անդրադարձանք իշխանության անելիքներին. որովհետև ճաշակը բավարարելու ճանապարհը նրա ճաշակը նսեմացնելու ճանապարհն է: Եթե այսպես շարունակվի, ինչպիսի՞ հասարակություն կտեսնենք 20 տարի հետո՝ ստորացած, ստրկացած, բթացած: Սակայն մենք աշխատոմ ենք եւ ի դեմս յուրաքանչյուրի, որի ներաշխարհում զարթոնք է լինում մեր տված կրթական տարրերից, մենք շահում ենք ևս մի քաղաքացի, ևս մի ուղենիշ, ևս մի հնարավորություն՝ գալիքում ունենալու մի լուսավոր կետ: Դա հնարավոր է ստանալ միասնականության պարագայում, որին կարող ենք հասնել և դրա համար է, որ շատերը դեռևս ապրում և արարում են այս երկրում: