Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալ
Արխիվ

Սահմանամերձ Ջանֆիդայի բժշկուհին չի բարեհաճում նույնիսկ հիվանդների զանգերին պատասխանել, ուր մնաց տուն գնա (լուսանկարներ)

Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչներն ահազանգում են. գյուղի ամբուլատորիայի բժշկուհի Վարդուհի Բարեյանն իրենց կանչերին չի արձագանքում:

Գյուղի բնակիչները NEWSPRESS.am–ի զրույցում պատմեցին, թե ինչպես իրենց համագյուղացին զանգահարել է և ասել, որ որդին ջերմություն ունի, իսկ բժշկուհին այց կատարելու փոխարեն՝ ասել է, թե իր մոտ բերեն տղային: Նեղսրտած հայրն, այնուամենայնիվ, ինքն է որդուն տարել բժշկուհու մոտ: Պատմում են, որ Վարդուհի Բարեյանն այդ տղային մասնագիտական օգնություն չի ցուցաբերել և ուղղորդել է նրան տանել հիվանդանոց, քանի որ ինքն անելիք չունի:

Ընդհանրապես, գյուղի բնակիչներն ասում են, որ բժիշկը սրտացավորեն չի մոտենում իր գործին ու իրենց զանգերին էլ չի պատասխանում:

varduhi-bareyan-janfida

Թե՛ այս վերոհիշյալ դեպքի, թե՛ բնակիչների ահազանգերի մասին հստակ տեղեկություններ ստանալու համար փորձեցինք կապ հաստատել հենց Բարեյանի հետ: Վաղ առավոտից կատարած մեր բազում զանգերն արդյունք չտվեցին: Վարդուհի Բարեյանի հեռախոսին կամ զանգ գնում էր, նա չէր պատասխանում, կամ էլ զբաղված էր ցույց տալիս: Այսինքն՝ ճիշտ այնպես, ինչից էլ հենց դժգոհում էին գյուղի բնակիչները:

Ի վերջո, մեզ հաջողվեց կապ հաստատել Բարեյանի ամուսնու՝ Հայկ Առաքելյանի հետ: Ներկայացանք՝ որ լրատվամիջոցից ենք, ինչին ի պատասխան՝ նա շփոթված հարցրեց, թե ինչ է պատահել: Իմանալով, որ իր տիկնոջը զանգահարել ենք և նա չի պատասխանել՝ Առաքելյանն ասաց.

«Հեռախոսը լավ չի աշխատում, պետք է տանենք սարքելու: Չի կարողանում զանգերին պատասխանել»:

hayk-araqelyan

Խնդրեցինք Առաքելյանին փոխանցել իր տիկնոջը՝ կապ հաստատել մեզ հետ: Նա ասաց, որ անպայման կփոխանցի: Ուղիղ 5 րոպե անց՝ չսպասելով, թե երբ նա կփոխանցի կնոջը մեր խնդրանքը, մենք ինքներս զանգահարեցինք բժշկուհուն: Նա անմիջապես պատասխանեց զանգին:

Վարդուհին ցածր ու նվաղած ձայնով ասաց, որ եղել է ատամնաբույժի մոտ, դրա համար էլ չի պատասխանել մեր զանգերին, իսկ հեռախոսի անսարքության մասին ոչինչ չհիշատակեց: Հավանաբար, նա չէր հասցրել իմանալ, թե ամուսինն իր համար ինչ արդարացնող փաստ էր ներկայացրել: Ու ստացվեց այնպես, որ ամուսինների խոսքը չհամընկավ: Մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողին…

Բժշկուհուն ասացինք նաև, որ բազմաթիվ ահազանգեր ենք ստացել. գյուղացիները դժգոհ են նրա աշխատանքից: Վարդուհի Բարեյանը նախ նկատեց, որ ինքը պարտավոր չէ այցելել հիվանդին, ապա, չգիտես ինչու, հարցրեց.

«Իսկ ովքե՞ր են բողոքել, կասե՞ք »:

Դե իհարկե, եթե Հիպոկրատի երդում տված բուժաշխատողին հետաքրքրում է, թե ովքեր են բողոքել, այլ ոչ թե ինչու կամ ինչից, պարզ է դառնում արդեն, որ նրա մոտեցումն իր համագյուղացիներին անբարեխիղճ է:

Ի դեպ, մենք առաջարկեցինք նրան այցելել իրենց գյուղ և հանդիպել իրեն՝ հարցազրույցի համար, սակայն նա ասաց, որ շաբաթ-կիրակի օրերին իրենք չեն աշխատում:

Ստացվում է, որ աշխատանքային օրերին գյուղացիներին պատշաճ չեն սպասարկում, իսկ հանգստյան օրերին պարզապես մարդիկ հիվանդանալու իրավունք չունեն, քանի որ, Աստված չանի, հիվանդությունները դժբախտ վախճան կունենան:

Եթե ընդամենը 850 ընտանիք ունեցող գյուղի բժշկուհին պատճառաբանում է, թե չի հասցնում կամ պարտավոր չէ բոլորին այցելել, ապա հարկ ենք համարում բերել մայրաքաղաքի բազմահազարանոց բնակչության օրինակը, որտեղ բժիկներն առանց տրտնջալու տնայցեր են կատարում՝ ամեն օր արձագանքելով մի քանի տասնյակ կանչերի: Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով, Վարդուհի Բարեյանն ու նրա ամուսինը նաև ընտանեկան բիզնես ունեն՝ դեղատուն են աշխատեցնում և գուցե առևտրով ընկնելով է, որ բժշկուհին ժամանակ չի ունենում հույսն իր վրա դրած հիվանդներին այցելելու:

deghatun

Ուստի բոլոր բժիշկ դառնալ ցանկացողներին կարելի գլխի գցել, որ Հիպոկրատի երդում տալուց առաջ մի լավ կշռադատեն, թե ինչի են գնում, իսկ Արմավիր մարզպետարանի առողջապահության վարչությանն էլ կխնդրենք ուշադրություն դարձնել Ջանֆիդա գյուղում աշխատող իրենց կադրի մասնագիտական ու որակական հատկանիշներին: