Ծանր տանելով հոր մահը՝ Գյումրիում 17-ամյա երիտասարդն ինքնասպանության փորձ է արել․ Shamshyan.com
Երեկ՝ փետրվարի 16-ին, Գյումրի քաղաքի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցից ոստիկանության Կաումայրիի բաժին ահազանգել են, որ Գյումրի քաղաքի Մատնիշյան փողոցի թիվ 154/ա հասցեից բժիշկների հերթապահ խումբն իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մի երիտասարդ տղայի:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ահազանգի փաստով նյութեր են նախապատրաստվում։
Երիտասարը հիվանդանոց է ընդունվել դեղային թունավորում ախտորոշմամբ:
Շիրակի մարզային քննչական վարչության խումբը պարզել է, որ հիվանդանոց տեղափոխվածը 17 տարեկան է, ով ծանր տանելով հոր մահն ու ունենալով անձնական խնդիրներ՝ նույն օրը իրենց տան ննջարանում ինքնասպանություն գործելու նպատակով խմել է ասպիրին տեսակի 10, ասկոֆեն տեսակի 9, ասկորիցին տեսակի 20, պարացետամոլ տեսակի 10, վալիդոլ տեսակի 10, կեպտիցեն տեսակի 10, նոշպա տեսակի 12, ատառապտ տեսակի 10 դեղահաբ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում