Բուֆոնը խոստովանել է, որ ժամանակին ցանկացել է լքել «Յուվենթուսը»
Goal.com-ին տված հարցազրույցում Թուրինի «Յուվենթուսի» լեգենդար դարպասապահ Ջիջջի Բուֆոնը նշել է, որ ժամանակ առ ժամանակ նա չի ցանկացել խաղալ «Յուվենթուսում» և ցանկացել է տեղափոխվել այլ ակումբ։
Լեգենդար դարպասապահը հավելել է նաև, որ, բարեբախտաբար, իրավիճակը կարգավորվել է այդպիսի դեպքերից հետո և նա մնացել է «Յուվենթուսում»։
Բուֆոնը «Յուվենթուս» է տեղափոխվել 2006 թվականին, և առաջին իսկ մրցաշրջանում «Յուվենտուսը» հաղթեց Իտալիայի առաջնությունը, հենց վերջին խաղում տանելով հաղթանակ «Ինտերի» հանդեպ։
Հավանական է, որ Բուֆոնի հայտարարության մեջ նշված՝ ակումբը լքելու ամենամեծ ցանկությունը եղել է 2006 թվականին, երբ դատական գործից հետո «Յուվենթուսն» ուղարկվեց Սերիա Բ և սկսեց հանդես գալ այնտեղ։ Այդ ժամանակ Բուֆոնը դժվարին որոշում կայացրեց՝ մնալով թիմում, չնայած այն բանին, որ նրանով հետաքրքրված էին «Ինտերն» ու «Միլանը»:
Արդեն հիմա շատերը Բուֆոնին համարում են «Յուվենթուսի» ու համաշխարհային ֆուտբոլի կենդանի լեգենդներից։