Տեառնընդառաջը՝ Արաբկիրի նորակառույց Սուրբ Խաչ եկեղեցում (տեսանյութ)
Փետրվարի 13-ին՝ Աստվածահայտնությունից (հունվարի 6) 40 օր հետո, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Տեառնընդառաջը, կամ ինչպես ժողովուրդն է ասում, Տրնդեզը: Այդ օրն Արաբկիր համայնքի նորակառույց Սուրբ Խաչ եկեղեցում տեղի ունեցավ ժամերգություն, որից հետո՝ նորապսակների օրհնության կարգ:
Օրվա խորհրդին գեղեցիկ շունչ հաղորդեցին «Էդգար Հովհաննիսյան» պարային դպրոցի սաները: Մի շարք ազգագրական պարերի կատարմամբ` ելույթ ունեցան նաև դպրոցի կրտսեր սաները՝ «Ամբերդ» համույթի երեխաները։
Միջոցառումը ևս մեկ անգամ հաստատեց, որ մեր ազգային արժեքներն անփոխարինելի են, և հարկավոր է, որ կարողանանք այն պահպանել ու փոխանցել մատաղ սերնդին, քանի որ հայ ազգին հզորաղնում է իր հավատքը և ազգային արժեքները։