Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 2.5%-ով
2018թ. հունվարին 2017թ. դեկտեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 2.7% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 5.7% գնաճով:
Սննդամթերքի (ներառյալ ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք, ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 5.1%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 1.5%-ով, իսկ ծառայությունների սակագները՝ 0.2%-ով:
2018թ. հունվարին 2017թ. հունվարի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 102.7%, այդ թվում, սննդամթերքինը և ոչ ալկոհոլային խմիչքինը (ներառյալ ալկոհոլային խմիչք, ծխախոտային արտադրատեսակներ)`104.0%, ոչ պարենային ապրանքներինը` 103.5%, ծառայությունների սակագներինը` 100.6%:
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2018թ. հունվարին 2017թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 2.4-3.6%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Արտաշատում:
Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 2.5%-ով: