Ռուսական փամփուշտներն ուղղված են մեր խորհրդանիշների դեմ․ Պյոտր Պորոշենկո
Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն, ելույթ ունենալով Մյունխենի կոնֆերանսի ժամանակ՝ նշել է, որ ռուսական դրոշը չպետք է ծածանվի ինչ-որ տեղ։ Այս մասին հաղորդում է Ntv.ru-ն՝ հղում անելով Ria.ru լրատվական գործակալությանը։
«Ռուսական դրոշը չպետք է ծածանվի որևէ տեղ, քանի որ Ռուսաստանը շարունակում է համաշխարհային հիբրիդյան պատերազմ հրահրել, իսկ ռուսական փամփուշտներն ուղղված են մեր խորհրդանիշների դեմ»,- նշել է Պորոշենկոն։
Հավելենք նաև, որ Կիևի իշխանությունները բազմիցս մեղադրել են Մոսկվային Ուկրաինայում տիրող իրավիճակի միջամտության մեջ։ Ռուսաստանն էլ բազմիցս հույս է հայտնել, որ Ուկրաինան հաղթահարելու է իր քաղաքական և տնտեսական ճգնաժամը: