Ռուս տիեզերագնացը լուսանկարել է վերացող Արալյան ծովի վերջին պատառիկը
Ռուս տիեզերագնաց Անտոն Շկապլերովը տիեզերքից լուսանկարել ու հրապարակել է Արալյան ծովի աղետալի վիճակը։ Այս մասին հաղորդում է Ntv.ru-ն։
Տիեզերագնացի լուսանկարում երևում է, որ Ղազախստանի և Ուզբեկստանի սահմանին գտնվող լիճը, որը նախկինում իր մեծ չափերի համար անվանում էին ծով, գործնականում չորացել է։
Տիեզերագնաց Շկապերովն իր ափսոսանք է հայտնել, որ ջրամբարի մակարդակի իջեցումն իր աղետալի հետևանքներն է թողել։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ մինչեւ XX դարի 60-ական թվականները Արալը համարվում էր աշխարհի չորրորդ ամենամեծ լիճը:
Հավելենք, որ 1960 թվականից ծովը սկսել է ցամաքել՝ նրա մեջ թափվող Ամուդարյա և Սիրդարյա գետերի ջուրը ոռոգման նպատակով օգտագործելու հետևանքով, իսկ 1989-ից այն վերածվել է երկու առանձին ջրամբարների՝ Հյուսիսային (Փոքր) և Հարավային (Մեծ) Արալյան ծովերի։
Իսկ հիմա գործնականում նախկին ծովից մնացել է այն, ինչ պատկերված է ռուս տիեզերագնացի լուսանկարում։