Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածին
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Գազայի շրջանի ստորգետնյա կառույցներին։ Այդ մասին տեղեկացնում է vesti-ին։
Իսրայելի ռազմաօդային ուժերը շարունակում են կրակը։ Պարզաբանվում է, որ հարվածներ են հասցվում, որպեսզի ապահովեն Իսրայելի քաղաքացիների անվտանգությունը։
«ՀԱՄԱՍ շարժումը պատասխանատու է հանգստյան օրերին Գազայում տեղի ունեցածի համար»,- հայտնել են Իսրայելի ռազմական մամուլի կենտրոնից։
Նշենք, որ Իսրայելը հանգստյան օրերին երկու անգամ ենթարկվել է հրթիռակոծման Գազայի հատվածից․ Իսրայելը պատասխանել է հրթիռակոծմանը։ Նույն օրերին նաև սահմանին ական են պայթեցրել, իսկ Իսրայելի ՌՕՈւ-ն խոցել է ՀԱՄԱՍ-ի 18 թիրախ, որոնք գտնվում են պաղեստինյան անկլավի մերձծովյան հատվածում։