Կկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում է
Արխիվ

Բնապահպանության նախարարության հերթական քյանդրբազությունը. անտառից փայ են մտնելու

Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը սահմանում է տուգանք՝ առանց թույլտվության, ինքնագլուխ` հատապտուղներ և վայրի պտուղներ հավաքելու համար:

Սա նշանակում է՝ եթե գյուղացին որոշել է գնալ անտառ և մորի, մոռ, մոշ կամ ընկույզ հավաքել` դրանք վաճառելու և իր գոյությունը պահպանելու համար, պետք է վճարի 1000-5000 դրամ:

Այս պայծառափայլ գաղափարի հեղինակը Բնապահպանության նախարարությունն է. թե կոնկրետ ո՞վ՝ այս պարագայում էական չէ: Էական է այն, որ, հավանաբար, խնդրին սոցիալական երանգ չտալու համար, տուգանք սահմանվել է նաև պաշտոնատար անձանց նկատմամբ՝ 20-25 000 դրամի չափով: Իբր՝ տեսե՛ք, ժողովո՛ւրդ, պաշտոնյաներին ավելի շատ ենք տուգանելու:

Ոչ ոք հիմար չէ, և բոլորն են հասկանում, որ ոչ մի պաշտոնյա չի գնում անտառ պտուղներ հավաքելու:

Ասենք կարո՞ղ եք պատկերացնել Էդուարդ Շարմազանովին՝ զամբյուղը ձեռքին մորի հավաքելիս կամ Արծվիկ Մինասյանին՝ փշատ հավաքելիս, Հակոբ Հակոբյանին՝ դույլի մեջ հաղարջ ու մոշ հավաքելիս և կամ էլ թեկուզ հենց Կարեն Կարապետյանին՝ իր թիկնազորով ելակ հավաքելիս:

Այս ամենի վրա, իհարկե, կարելի էր մի լավ ծիծաղել, եթե իրականում պատկերն այդքան տխուր ու ողբերգական չլիներ:

Իբր քիչ էր, որ նպաստների ու թոշակների հաշվին բյուջե են լցնում ու փորձում տնտեսական աճ ապահովել ու մի բան էլ հայտարարում, թե տնտեսական աճը թույլ չի տալիս թոշակ բարձրացնել, հիմա էլ հարկ են դնում բնության տված բարիքներից օգտվելու համար:

Իհարկե, կարելի է նաև խուսափել այդ տույժից, եթե քաղաքացին ունենա անտառատոմս, բայց հարկ է նկատել, որ այդ տոմս կոչվածը ևս անվճար չի տրամադրվելու:

Սահմանված օրենքի կետով նշվում է, որ քաղաքացին չի կարող հատապտուղ հավաքել անտառի արգելված մասից, բայց, ներեցե՛ք, ովքե՞ր են որոշում, թե անտառի որ մասն է համարվում արգելված, որը՝ ոչ:

Ասենք՝ աջ հատվածում, որտեղ հատապտուղներն ավելի շատ են՝ արգելվա՞ծ է, իսկ որտեղ չկան՝ հավաքիր, ինչքան սիրտդ կուզի՞:

Սա լրիվ ծաղր է ժողովրդի հանդեպ, հատկապես երբ բոլորին է հայտնի, որ գյուղացու համար անտառն ապրուստի միջոց է, անտառի բերք ու բարիքը՝ եկամտի աղբյուր:
Ու շատ գյուղացիներ աչքները ջուր կտրած սպասում են գարնան գալուն, որ մի երկու խոտ քաղեն, մի քիչ մոռ ու մոշ և տանեն վաճառելու:

Հենց այս միջոցով է գյուղացին օրվա հացի խնդիր լուծում:

Այլ կերպ ասած՝ օրենքի այս կետը սահմանվել է աղքատի հացին հերթական անգամ «վայիս լինելու», նրա սնուցման բոլոր հնարավոր խողովակները փակելու և մի լավ քամելու համար:

Արմինե Մկրտումյան