Ֆլորիդայում դպրոցականները կոչ են արել երթեր անցկացնել՝ խստացնելու զենքի հսկողությունը
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Փարքլենդ քաղաքի դպրոցականները կոչ են արել զանգվածային ցույցեր անցկացնել՝ ի պաշտպանություն ԱՄՆ-ում զենքի խստացման։ Այս մասին հաղորդում է Interfax-ը։
Ցույցի կազմակերպիչներից Քեմերոն Կասկին հայտարարել է, որ մարտի 24-ին երթ են կազմակերպելու յուրաքանչյուր քաղաքում․ ցուցարարները լինելու են դպրոցականներ։
Բողոքի ակցիաների կազմակերպիչ դպրոցականները հայտարարել են, որ ցանկանում են հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփի հետ, Ֆլորիդայի նահանգապետ Ռիկ Սքոթի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որպեսզի քննարկեն զենքի հսկողության թեման։
ԱՄՆ-ում զենքի ձեռքբերման և տիրապետման հսկողությունը հանդիսանում է վիճելի թեմաներից է։ Ավանդաբար, դեմոկրատական կուսակցությունը հանդես է գալիս զենքի ձեռքբերման հսկողության խստացման օգտին, իսկ հանրապետականները պաշտպանում են քաղաքացիների զենք ձեռքբերման և տիրապետման իրավունքը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ֆլորիդա նահանգի Փարքլենդ քաղաքում դպրոցականը սպանել էր 17 աշակերտի․ նրան հեռացրել էին դպրոցից վատ վարքի պատճառով։