Սեյսմիկ անվտանգության ապահովման խնդիրները. «Անդրադարձ» մամուլի ակումբն ասուլիսի է հրավիրում
Փետրվարի 20-ին, ժամը 12.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրերն են ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արեւմտյան ծառայության» կառուցվածքների սեյսմակայունության կենտրոնի պետ Զավեն Խլղաթյանը և «Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն, ճարտարագետ-շինարար Գրիգոր Ազիզյանը:
ԹԵՄԱ` Գործադիրի կողմից հավանության արժանացած` ՀՀ-ում շենքերի սեյսմակայունության բարձրացման ռազմավարությունն ու առկա իրավիճակի գնահատականը. ինչպիսի՞ն է Հայաստանի բնակֆոնդի ընդհանուր վիճակը և որո՞նք են սեյսմիկ անվտանգության ապահովման խնդիրները:
«Անդրադարձ» մամուլի ակումբի հասցեն է` Նալբանդյան 7/1, «Ավիատրանս» հյուրանոցի հարեւանությամբ, մուտքը՝ Աբովյան փողոցից:
Հեռ.` 093 05 33 88: