Կկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում է
Արխիվ

Գարաժում մի հատ էլ հին ժիգուլի ունեմ, կուզե՞ք դրա նկարն էլ տամ, դնեք. Ջանֆիդայի անբարեխիղճ բժշկուհու ամուսնուն միայն իր նկարն է հուզում

Օրերս NEWSPRESS.am-ն անդրադարձել է Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բժշկուհի Վարդուհի Բարեյանի անբարեխիղճ աշխատանքին։ Համենայնդեպս, մեզ ահազանգել էին մի շարք ջանֆիդացիներ, ովքեր դժգոհում էին բժշկուհու վերաբերմունքից։ Մասնավորապես՝ մատնանշում էին, որ նա իրենց զանգերին չի պատասխանում, իսկ ծանր հիվանդությունների դեպքում էլ երբեք տնայց չի կատարում։

Ասում են, որ բժշկուհու կամայականությունը հասնում է նրան, որ վերջինս ընդհանրապես չի էլ լինում աշխատավայրում, իսկ երբ բուժքույրերից խնդրում են բժշկուհու հեռախոսահամարը, նրանք այն չեն տրամադրում հիվանդներին՝ պատճառաբանելով, թե իրենց խստիվ արգելվել է հեռախոսահամար տրամադրել։

Նյութի առաջին հրապարակման օրը մենք զանգահարեցինք բժշկուհուն, սակայն նա մեր զանգին ևս չպատասխանեց։ Սա արդեն իսկ ինչ-որ չափով խոսուն սկիզբ էր այն մասին, որ բնակիչներն իրավացի են։

Վերջապես մեզ հաջողվեց ամուսնու միջոցով կապ հաստատել Վարդուհի Բարեյանի հետ․ նախ մեզ ասացին, որ հեռախոսը լավ չէր աշխատում, հետո ասացին՝ թե չի լսել զանգը, հետո էլ ասացին, թե բժշկուհին իբր եղել է ատամնաբուժի մոտ և չի կարողացել պատասխանել։

Այլ կերպ ասած՝ բժշկուհին ու իր ամուսինը՝ Հայկ Առաքելյանը, մեզ հետ զրույցում կարծես ինքնապաշտպանության էին դիմում ու փորձում արդարանալ այն դեպքում, երբ մենք նախահարձակ չէինք եղել։

Այս նյութի հրապարակումից հետո եղան բազում արձագանքներ։

Շատերը մեզ գրեցին ու զանգահարեցին՝ նշելով, որ տեղեկատվությունը հստակ է, և բժշկուհին իսկապես թերանում է իր աշխատանքում։ Բայց ամենազավեշտալի և անտրամաբանական արձագանքը եղավ բժշկուհու ամուսնու՝ Հայկի զանգը։

Վերջինիս չէր անհանգստացրել այն, որ այս հրապարակումն ամբողջությամբ սև բիծ է իր կնոջ հեղինակության վրա, և նրան ամենևին չէր անհանգստացնում այն, որ իր կնոջից գրեթե ամբողջ գյուղը դժգոհում է։ Նա չէր զանգահարել ասելու, թե ինչու ենք նման նյութ հրապարակել։ Հայկի խնդիրն այն էր, թե ինչո՞ւ ենք մենք իր նկարը դրել կայքում։

«Իսկ ո՞վ է Ձեզ թույլ տվել իմ նկարը քաշեք, դնեք…. գարաժում մի հատ էլ հին ժիգուլի ունեմ, կուզե՞ք դրա նկարն էլ տամ, դնեք»,-ասաց նա։

Այս դեպքում երկուսից մեկը՝ կամ նա հասել է ցինիզմի գագաթնակետին ու, չգիտես ինչ հիմքերով նրա մոտ «բեսբրիդելային» տրամադրություն է, և կամ էլ, ինչպես փորձն է ցույց տալիս, լուսանցքային դատողությունները հատուկ են թերուս մարդկանց։

Ինչ վերաբերում է Հայկի՝ 93 թվականի «Ժիգուլու» լուսանկարին, ապա ավելի լավ կլիներ՝ նա մեզ տրամադրեր իր նոր՝ արտասահմանյան մակնիշի ավտոմեքենայի լուսանկարը և բացատրեր, թե այդ ի՞նչ ճանապարհով է նրան հաջողվել ձեռք բերել ավտոմեքենան՝ հիվանդներից վերցրած գումարների՞, թե՞ դեղատնից ստացած հասույթի շնորհիվ։

NEWSPRESS.am