Հրդեհվել է Մոսկվայում գտնվող տուբերկուլյոզով հիվանդների համար նախատեսված կենտրոնը
Մոսկվայի հյուսիս-արևելքում հրդեհ է բռնկվել: Ntv.ru-ն՝ հղում անելով TACC-ին, հաղորդում է, որ հրդեհվել է Բարբոլին 3 հասցեում գտնվող տուբերկուլյոզով հիվանդների համար նախատեսված կենտրոնը:
Արտակարգ իրավիճակների նախարարության մամլո ծառայության ղեկավարի հաղորդմամբ՝ այրվել է տուրբերկուլյոզով հիվանդների հիվանդանոցին կից մեկ հարկանի փայտե շինությունը:
Ըստ նախնական տվյալների՝ հրդեհի տարածքը կազմում է 100ք/մ: Լրատվամիջոցները հայտնում են նաև, որ այրվել են փայտե շինության առաստաղն ու տանիքը:
TACC-ը հայտնում է նաև, որ ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան: Տեղի քննչական բաժինը պարզում է հրդեհի առաջացման պատճառներն ու մեղավորներին: Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն: