ԱՄՆ և Ուկրաինայի քաղաքացիներին ձերբակալել են Բելգրադում՝ Գլխավոր շտաբի շենքը նկարահանելու փորձի ժամանակ
Սերբիայի ռազմական ոստիկանությունը Բելգրադում ձերբակալել է երկու ամերիկացու և Ուկրաինայի երկու քաղաքացու՝ դրոնի միջոցով երկրի Գլխավոր շտաբի շենքի նկարահանման փորձի ժամանակ։ Այս մասին տեղեկացնում է TASS գործակալությունը։
Ձերբակալվածներն առանց թույլտվության նկարահանել են Գլխավոր շտաբի շենքը, որտեղ այժմ տեղակայված են Սերբիայի ռազմական հետախուզական ծառայությունը և ռազմական անվտանգության ծառայությունը։ Նրանք հանձնվել են ոստիկանությանը, այդ գործով զբաղվում է դատախազությունը։
Սա արդեն Սերբիայում ԱՄՆ քաղաքացիների 4-րդ ձերբակալությունն է վերջին շրջանում։