Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալ
Արխիվ

«Կեցցե Ասլանյան, վիվատ»․ չկա աղբաման՝ չկա աղբի խնդիր

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և լուսանկարներ հրապարակել, որտեղ ցուցադրված է, թե ինչպես է քաղաքապետարանը տարածքն ազատել աղբից։

Այս նկարներին կից քաղաքապետը մասնավորապես գրել է․

«Սիրելի համաքաղաքացիներ, 6-րդ դպրոցի հարակից կաթսայատան մոտ պարբերաբար աղբի կուտակումներ են լինում, ինչը առաջացնում է բնակչության իրավացի դժգոհությունը. հայտնում ենք, որ տվյալ տարածքում աղբ թափելը խստիվ արգելվում է, աղբ թափողները կտուգանվեն…»

mamikon-aslanyan

Առաջին տպավորությունը թերևս ողջունելի է, որի համար կարելի է նույնիսկ ծափահարել քաղաքապետ Ասլանյանին՝ «Կեցցե Ասլանյան, վիվատ»։ Բայց ինչպես արդեն նշեցինք՝ ծափերը միայն առաջին տպավորության ներքո կլինեն։

Հարկ է նշել, որ քաղաքապետի նշած տարածքում նախկինում տեղադրված էին աղբամաններ, որոնք շատ արագ լցվում էին աղբով և ժամանակին չէին դատարկվում։ Դեռ քաղաքապետ Սամվել Դարբինյանի օրոք այս հարցը բազմիցս բարձրաձայնվել է և երբեք լուծում չի ստացել։

Խնդիրն այն է, որ այս տարածքում գործում է և՛ 8-րդ մանկապարտեզը, և՛ 6-րդ դպրոցը, որոնց աղբը թափվում էր հենց այս աղբամաններում։ Այստեղ էին իրենց կենցաղային աղբը թափում նաև հարակից բազմաբնակարանների բնակիչներն ու շուկայի առևտրականները, քանի որ աղբամանները նաև քաղաքային շուկայի հարևանությամբ են։

Ժամանակին աղբանմանները դատարկելու և տարածքը մաքուր պահելու փոխարեն՝ փաստորեն քաղաքապետը նախընտրել է տարածքից աղբամանները պարզապես հեռացնելու տարբերակը․ չկա աղբաման՝ չկա աղբահեռացման խնդիր։

Բայց արի ու տես, որ հարցն այսքանով չի լուծվել։

Ոչ միայն սովորության համաձայն, այլև տարածքում այլ աղբամանների բացակայության պատճառով, մարդիկ շարունակում են աղբը թափել նախկին աղբամանների տեղում։

Ու հիմա պարոն քաղաքագլուխը փոխանակ տեղադրի նոր աղբամաններ, թեկուզև հարակից մեկ այլ տարածքում, մարդկանց սպառնում է, թե ով աղբ թափեց գետնին՝ կտուգանվի։

Այս դեպքում հարց է առաջանում, իսկ որտե՞ղ թափեն մարդիկ իրենց աղբը, եթե աղբամաններ չկան տարածքում։ Միգուցե տուգանք սահմանելուց առաջ, կարելի էր մտածել նաև այս հարցի՞ ուղղությամբ, որը թերևս կշտկեր ստեղծված իրավիճակը․ աղբը կթափվեր նախատեսված վայրում, աղբահեռացումը կլիներ ժամանակին ու մարդիկ էլ աղբի կուտակումներից չէին դժգոհի։

Ու եթե լուծվեր այս հարցը, այն ժամանակ էլ, հավանաբար, կարելի կլիներ նաև իսկապես ծափահարել քաղաքապետին՝ «ազնիվ որոշման» համար և նույնիսկ գոչել՝ «Կեցցե Ասլանյան, վիվատ»։

NEWSPRESS.am