«Ժամանակ». Գագիկ Ծառուկյանն ու Արմեն Սարգսյանն առանձին հանդիպում են ունեցել
«Ժամանակ» թերթը գրում է.
««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ անցյալ շաբաթավերջին տեղի է ունեցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և ՀՀԿ կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հանդիպումը։
Հանդիպումն անցել է բավական ջերմ մթնոլորտում։ Մեր աղբյուրները հաստատում են, որ «Ծառուկյան» դաշինքը մոտ ապագայում հայտարարելու է Արմեն Սարգսյանին Հայաստանի նախագահի պաշտոնում սատարելու մասին»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում