էդվարդ Նալբանդյանը կմեկնի Բրյուսել
Փետրվարի 21-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային այց կկատարի Բրյուսել։
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցելության շրջանակներում նախարար Նալբանդյանը ելույթ կունենա Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լիագումար նիստին։
Բրյուսելում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպում կունենա Եվրոպական Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։