Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ինՎստահաբար կարող ենք ասել, որ արհեստական բանականությունը պետք է դիտարկել նաև որպես «սպառազինությունների» հաջորդ մրցավազք. Զաքարյան
Մամուլ

«Ժամանակ». «Կրեմլյան ցուցակի» հայկական շարժը

«Մագնիտ» խանութների ցանցի բաժնետոմսերի 29.1%-ը երեկ վաճառվել է ՎՏԲ բանկին: Սա Ռուսաստանի վերջին օրերի տնտեսական գլխավոր նորությունն է: Ռուսաստանի խոշորագույն ռիթեյլերներից մեկը համարվող ընկերությունը պատկանում է Սերգեյ Գալիցկիին (Հարությունյան), ով ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած «Կրեմլի ցուցակի» ֆիգուրատներից մեկն էր:

Դժվար է ասել, թե Գալիցկիի ընկերության ակտիվների վաճառքն ինչքանով է պայմանավորված այս հանգամանքով, սակայն գործարարը ակնհայտ ափսոսանքով է խոսում տեղի ունեցածի մասին` ասելով, թե շատ բարդ որոշում է կայացրել:

Ավելի վաղ պետական մասնակցությամբ ռուսական բանկերին էին անցել այլ հայ միլիարդատերերի ակտիվներ: Խոսքը` Ռուբեն Վարդանյանի «Տրոյկա-Դիալոգ» ընկերության և Դանիիլ Խաչատուրովի «Ռոսգոսստրախի»՝ Ռուսաստանի խոշորագույն ապահովագրական ընկերության բաժնետոմսերի մասին է:

Առհասարակ պարզ չէ բանտում վերջերս մահացած Լևոն Հայրապետյանի բիզնեսների և ֆինանսների ճակատագիրը:

Իհարկե, հիմքեր չկան պնդումների համար, որ հայ մեծահարուստներն ու նրանց բիզնեսները Ռուսաստանում պրոբլեմների մեջ են հայտնվում էթնիկական հատկանիշի կամ ազգային խտրականության հիմքով:

Ավելի շուտ կարծում ենք` Ռուսաստանում բիզնես միջավայրը դարձել է անտանելի` մի կողմից, Ռուսաստանի ավտորիտար իշխանության կոշտ, ըստ էության` բանդիտական քաղաքականության, պետական բեսպրեդելի, մյուս կողմից՝ արևմտյան պատժամիջոցների հետևանքով: Ռուբեն Վարդանյանը և Սամվել Կարապետյանը խոշոր նախագծեր են իրականացնում Հայաստանում` կարծես թե, որոշակիորեն ապահովագրելով իրենց կապիտալը կանխատեսելի ֆորսմաժորային իրավիճակներից:

Ռուսաստանում ձևավորված ոչ բարենպաստ տնտեսական կոնյուկտուրայի համատեքստում որոշակի առաքելություն կարող է վերապահվել Կարեն և Սամվել Կարապետյանների ստեղծած «Ներդրողների ակումբին»: Այս ինստիտուտն, ըստ էության, չկարողացավ կատարել այն գործառույթներն, ինչի համար ստեղծված էր ի սկզբանե: Հայաստան այդպես էլ չմտան խոշոր ներդրումներ, որոնք նշանակալի դեր կունենային Հայաստանի տնտեսության համար: «Ներդրողների ակումբը» չդարձավ նաև այն արդյունավետ գործիքը, որ միջոցով պետք է լեգիտիմացվեին և դրսևորում ստանային Կարեն Կարապետյանի իշխանական հավակնությունները: Այնուամենայնիվ, «Ներդրողների ակումբն» որոշակի ձևավորված հարթակ է, որը Ռուսաստանի շուրջ ձևավորված այսօրվա ոչ բարենպաստ միջազգային և տնտեսական համատեքստում կարող է լուծել` մի կողմից, հայկական ծագմամբ ռուսական կապիտալի ապահովագրման, մյուս կողմից` Հայաստանի տնտեսության զարգացման հարցեր: Եթե ռուսաստանահայ կապիտալին իրապես հետաքրքիր է Հայաստանը, ապա մեր տնտեսությունը կարող է փրկօղակ դառնալ Ռուսաստանում բնակվող մեծահարուստ հայերի համար: Նրանք կարող են իրենց կապիտալը ներդնել Հայաստանում` խուսափելով հնարավոր ռեպուտացիոն և ֆինանսական կորուստներից, որոնք կարող են ամերիկյան հնարավոր պատժամիջոցների հետևանք լինել»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում