Դեպարդյեն պատրաստվում է բնակվել Ալժիրում
Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն հայտարարել է, որ մտադիր է տեղափոխվել Ալժիր՝ բնակության նպատակով։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Նա տեղեկացրել է, որ մտադիր է բնակություն հաստատել այդ երկրում, մասնավորապես՝ Ալժիրի մայրաքաղաք Ալժիրում, որը հրաշալի վայր է՝ իր իմաստուն բնակիչներով։
Դեպարդյեն նաև հիշեցրել է, որ աշխարհի տարբեր անկյուններում ապրում է մի փոքր ժամանակահատված։
Ինչպես հայտնի է, նա իրեն հայտարարել է աշխարհի քաղաքացի։