Սերժ Սարգսյանը Տեր Նավասարդ արք․ Կճոյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով
Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրելու մասին:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.
Ազգային և հոգևոր արժեքների պահպանման և զարգացման գործում ներդրած ավանդի համար Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով»,- ասված է հրամանագրում: