«Ինչ հրաշալի է հարություն առնել մեռյալներից»․ Ստալոնեի արձագանքն իր մահվան մասին լուրերին
Փետրվարի 19-ին համացանցում լուրեր էին տարածվել, իբրև թե հայտնի դերասան Սիլվեստր Ստալոնեն մահացել է քաղցկեղից: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
Ստալոնեն իր Instagram-ի էջում հերքել էր իր մահվան մասին լուրերը և ասել․
«Խնդրում եմ ուշադրություն մի դարձրեք այդ հիմարությանը… ես դեռ կենդանի եմ, հաջողակ, երջանիկ և առողջ… ես դեռ պայքարում եմ: Ինչ հրաշալի է հարություն առնել մեռյալներից»։
Սակայն իրականում 71-ամյա դերասանի առողջությունն այնքան էլ լավ չէ։ «Ռոկկի 4 » ֆիլմի նկարահանումների ժամանակ դրվագներից մեկից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա չորս օր է անցկացրել, իսկ նախորդ ֆիլմի նկարահանումների ժամանակ Ստալոնեն վնասել էր վիզը և նույնիսկ վիրահատության ենթարկվեց: