Դավիթաշենի կամրջի վրա կանխվել է 36-ամյա կնոջ ինքնասպանությունը. Shamshyan.com
Երեկ՝ փետրվարի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգել են, որ զանգահարել է մի քաղաքացի և հայտնել, որ քույրը Դավիթաշենի կամրջի վրա անցել է վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները կարողացել են համոզել քաղաքացուն, որպեսզի նա չդիմի ծայրահեղ այդ քայլին և նրան դուրս են բերել վտանգավոր եզրագծից, ով տեղափոխվել է Ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ էլ պարզվել է, որ նա Արարատի մարզի բնակչուհի, 36-ամյա Սաթենիկ Թ.-ն է, ով անձնական խնդիրների պատճառով փորձում էր ինքնասպան լինել՝ կամրջից ցած նետվելու միջոցով:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում