Այսօր նշվում է Մայրենիի միջազգային օրը
Այսօր՝ փետրվարի 21-ին, նշվում է մայրենիի միջազգային օրը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման համաձայն՝ այն նշվում է ամեն տարի՝ սկսած 2000 թվականից՝ ի նպաստ լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման։
Մայրենի լեզվի միջազգային օրը հավերժացնում է այն քաղաքական պայքարը, որը մղվել է մոտ վաթսուն տարի առաջ բենգալերենն առանձին լեզու ճանաչելու համար: 1952-ին Դաքայում ոստիկանների կրակոցներից սպանվեցին մի խումբ երիտասարդներ, ովքեր դուրս էին եկել բողոքելու կառավարության՝ ուրդուն միակ պետական լեզու ճանաչելու որոշման դեմ: Ի հիշատակ այդ պայքարի` 1999 թվականից ի վեր ՅՈՒՆԵՍԿՕ-ն նշում է Մայրենի լեզվի միջազգային օրը: Ի հիշատակ բենգալացիների պայքարի՝ Սիդնեյի Էշֆիլդ զբոսագյում ևս կանգնեցվել է «Պահպանիր մայր լեզուդ» հուշարձանը:
Հայաստանում տոնը սկսեց նշվել 2005 թվականից։