«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին
Քաղաքականություն

Համագործակցե՞լ Հովիկ Աբրահամյանի հետ

Հովիկ Աբրահամյանի «շնորհազրկումից» հետո մարզում տնտեսական կյանքը քիչ թե շատ ակտիվացել է․ նախկինում հատկապես գլխավոր ճանապարհների վրա որևէ իրացման կետ ունենալը դժվար էր, քանի որ ոչ պաշտոնական միջոցներով խոչընդոտում էր իրացման կետերի գործունեությունը։

Մարզում դժվար էր սգո ծառայություններ մատուցել, քանի որ այս բիզնեսը պատկանում էր և է Արգամ Աբրահամյանին, իսկ իրացման՝ հատկապես փոքր, կետերը խոշոր սուպերմարկետների տարածքում գրեթե չէին գործում. նախկինում պարզապես չէին թողնում։

Չար լեզուներն ասում էին, որ մարզում գործող գրեթե բոլոր իրացման կետերը կամ ծառայություն մատուցող ընկերությունները մասնավոր որոշակի մուծումներ էին անում Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու ֆոնդին կամ էլ ֆոնդն էր այդպես կոչվում, որն ի վերջո կառուցվեց, սակայն արդեն Հովիկ Աբրահամյանի բարձր հովանու ներքո։

Ասում էին նաև, որ եկեղեցու կառուցմանն այնպիսի խոշոր գումարներ էին փոխանցվել տարբեր անձանց կողմից, որոնց մեջ Հովիկ Աբրահամյանի ներդրումները, եթե իհարկե եղել են, առոչինչ են։

Հատկապես Մխչյան համայնքի տարածքում, բացի Աբրահամյանների կլանից, այլ անձի պատկանող իրացման կետ նախկինում գրեթե չկար, իսկ վերջին շրջանում ավելացել են։

Թեև խոսվում է Հովիկ Աբրահամյանի «շնորհազրկման» մասին, սակայն դեռևս շարունակվում է նրա և իշխանական օղակների ներկայացուցիչների անունները հոլովվել՝ հատկապես համատեղ ձեռնարկումների շրջանակներում։ Շշուկներ կային, որ Արարատի մարզում սկսվում է նոր ձկնաբուծարանի հիմնումը, որի 50 տոկոս սեփականատերը Հովիկ Աբրահամյանն է, իսկ 50 տոկոսի սեփականատերը՝ իշխանական վերին օղակներից։

Չի բացառվում, որ նման շշուկները լինեն ճշմարտություն, քանի որ Արարատյան դաշտի ստորգետնյա ավազանը միայն իշխանության թույլտվությամբ հնարավոր էր դատարկել։

Տարիներ շարունակ Աբրահամյան ընտանիքը շահագործում էր մերձարաքսյան ավազի հանքերը, որի հետևանքով Արաքս գետի հունը տեղափոխվել էր դեպի Հայաստանի տարածք, և դրա համար ոչ ոք պատասխան չտվեց։

Այնպես որ՝ ներկայումս մի ձեռքով իշխանությունը հարվածում է Աբրահամյանին, մյուս ձեռքով՝ շոյում։ Քաղաքական անհնազանդության դեպքում այն բոլոր սխալների աստղաբույլը, որը թույլ է տվել այս ընտանիքը, կհանվի ջրի երես, իսկ իր տեղը խելոք նստելու դեպքում՝ իշխանությունը տնտեսապես կհամագործակցի, քանի որ, ինչպես ասում են, հանուն շահի հնարավոր է անգամ սատանայի հետ համագործակցել՝ մինչև նրա սատանայությունը։

NEWSPRESS.am