Պրոադրբեջանական տրամադրությունները Ռուսաստանում և «Мы помним Сталинград» վավերագրական ֆիլմը. ասուլիսի հրավեր
Փետրվարի 22-ին՝ ժամը 11:00-ին, «Անդրադարձ» մամուլի ակումբում կքննարկվեն Ռուսաստանում տիրող պրոադրբեջանական տրամադրությունները և դրանց հնարավոր զարգացումները։ Ինչո՞ւ Ռուսաստանում Գարեգին Նժդեհի դեմ ակցիա ծավալվեց։
Ասուլիսի բանախոսներն են «Հայ-ռուսական միասնություն» ՀԿ նախագահ Գոհար Ղումաշյանը և «Հայ-ռուսական միասնություն» ՀԿ փոխնախագահ, քաղաքական գիտությունների թեկնածու Սերգեյ Վարդազարյանը։
Հյուրերը կխոսեն նաև «Мы помним Сталинград» վավերագրական ֆիլմի մասին, որի պրեմիերան փետրվարի 23-ին տեղի կունենա Երևանում։
«Անդրադարձ» մամուլի ակումբի հասցեն է` Նալբանդյան 7/1, «Ավիատրանս» հյուրանոցի հարևանությամբ, մուտքը՝ Աբովյան փողոցից:
Հեռ.` 093 05 33 88: