Սիրիայում սպանվել է 100 մարդ, որոնցից 13-ը՝ երեխա
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը խոսել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Այդ մասին հայտնում է NTV.ru-ն:
Ըստ Ստեֆան Դուջարիխի՝ առկա տեղեկությունների համաձայն` Արևելյան Գուտում վերջին 2 օրվա ընթացքում ավելի քան 100 մարդ է զոհվել:
«Երկուշաբթի օրը Արևելյան Գուտում սպանվել է ավելի քան 100 մարդ, որոնցից առնվազն 13-ը եղել են երեխաներ։ Արևելյան Գուտի հինգ հիվանդանոցները կամ բժշկական կենտրոնները վնասվել են ավիահարվածներից»,- նշել է Ստեֆան Դուջարիխը։
ՄԱԿ-ի տվյալներով՝ շուրջ 400 հազար մարդ գտնվում է շրջափակման մեջ։ ՄԱԿ-ը նշում է նաև, որ Արևելյան Գուտը դարձել է դեպրեսիայի գոտի։