Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևան քաղաքի Պուշկինի փողոցի Սարյան-Մաշտոց հատվածում (ֆոտո)
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի փետրվարի 22-ից Երևան քաղաքի Պուշկինի փողոցի Սարյան-Մաշտոց հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում Պուշկինի փողոցի նշված հատվածում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Սարյան փողոցից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ:
