«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին
Արխիվ

«Վաբշե էլ ինձ չզանգեք». Ջանֆիդայի բժշկուհու հովանավոր փեսան և նրա սպառնալիքները

Օրեր առաջ NEWSPRESS․am-ն անդրադարձել էր Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բժշկուհի Վարդուհի Բարեյանի մասնագիտական թերացումներին։ Մեզ ահազանգել էին տեղի բնակիչները և դժգոհում էին, որ Վարդուհի Բարեյանը չի պատասխանում իրենց զանգերին և հարկ եղած ժամանակ տնայցեր չի կատարում։

Ավելի ուշ մեզ զանգահարեց Վարդուհու ամուսինը՝ Հայկ Առաքելյանը։ Նա հերքում պահանջելու կամ կնոջ պատիվը պահելու փոխարեն՝ դժգոհեց, թե ինչո՞ւ ենք իր նկարը տեղադրել հոդվածում։

Այս զանգին հաջորդեցին ակտիվ մեկնաբանություններ և սպառնալիքներ հրապարակված նյութերի ներքո։ Ի դեպ, մեկնաբանությունները գրում էին ո՛չ թե կոնկրետ անհատներ, այլ ֆեյքեր՝ վիրավորելով ամենավերջին խոսքերով։

Մենք փորձեցինք կապ հաստատել և խնդրի շուրջ զրուցել համայնքի ղեկավարի հետ, սակայն՝ ապարդյուն․ ավելի ուշ պարզվեց, որ գյուղապետը, ինչպես ասացին, վատառողջ է և հիվանդանոցում «սիստեմաներ» է ընդունում։

Մեզ հաջողվեց կապ հաստատել գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար Վահան Հովհաննիսյանի հետ։

Ներկայացանք, որ լրատվական կայքից ենք և հարցրինք, թե տեղյա՞կ է արդյոք Ջանֆիդայի բժշկուհու մասնագիտական թերացումներին ու մեր հրապարակած նյութին և նաև այն մեկնաբանություններին, որոնք տեղ են գտել հրապարակման ներքո՝ ֆեյսբուքյան ֆեյքերի կողմից։

«Շատ էլ լավ են արել ու վաբշե՝ էլ ինձ չզանգե՛ք»,-զայրացած ու ագրեսիվ տոնով ասաց Հովհաննիսյանը։

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված նրա ագրեսիվ տոնը, Հովհաննիսյանը պատասխանեց․

«Բա ինչի՞ չէիք գեղից մեկին գալիս հարցնըմ, դուք ինձ զանգե՞լ եք, գեղի ղեկավարին զանգե՞լ եք, որ տենց բան եք գրել․ սխալ ինֆորմացիա եք տարածել»։

Պատասխանեցինք, որ գյուղից մեզ կոնկրետ մարդիկ են դիմել, ովքեր մինչ այդ դիմել են բժշկուհուն և նրա բուժօգնությանը չեն արժանացել, իսկ գյուղապետի հետ կապ հաստատել չի հաջողվել։

«Ո՛չ, դուք սխալ ինֆորմացիա եք տարածել»,-պնդեց Հովհաննիսյանը։

Հարցրեցինք՝ եթե վստահ եք, որ կեղծ և սուտ ինֆորմացիա է, ապա ինչո՞ւ չէիք զանգահարում և հերքում պահանջում կամ սպառնում, որ սուտ ինֆորմացիայի համար պատիվ կպահանջեք կամ դատի կտաք, ինչին ի պատասխան՝ Հովհաննիսյանը պահանջեց անուններ տալ։

«Դե անուն առ անուն ասե՛ք, ովքե՞ր են ձեզ ասել, որ բժշկուհին լավ չի աշխատում, ասեք՝ էդ ովքե՞ր են»,-իր հարցադրումն էր պնդում և պատասխան պահանջում Հովհաննիսյանը։

Հարկ ենք համարում նկատել, որ ելնելով աղբյուրին չբացահայտելու մեր իրավունքից և այն հանգամանքից, որ մարդիկ՝ իրենք, չէին ցանկանում բացահայտել իրենց՝ զերծ ենք մնում մեզ հետ զրույցի բռնված և բժշկուհու աշխատանքից դժգոհած մարդկանց անունները հրապարակելուց։

Դա մենք բացատրեցինք նաև հիշյալ պաշտոնյային, սակայն նա միևնույնն է՝ պնդում էր, որ անուններ տանք։

«Կամ էլ էկեք գյուղ, հլա տենանք՝ էդ ովքե՞ր են ձեզ տենց բան ասել»,-սպառանալից տոնով ասաց Հովհաննիսյանը։

Հարցին՝ Դուք մեզ սպառնո՞ւմ եք՝ Հովհաննիսյանը պատասխանեց․ «Չէ, ինչի՞ եմ սպառնում, ես ի՞նչ իրավունք ունեմ սպառնալու․․․ ես չգիտեմ՝ դուք ինչ լրատվամիջոց եք, բայց մենք մեր գյուղում մեզ համար աշխատում ենք»,-ասաց նա ու անջատեց հեռախոսը։

Քիչ անց պարզեցինք, որ նույն այդ Հովհաննիսյանի կինը, բժշկուհի Վարդուհու հարազատ հորեղբոր աղջիկն է, այսպես ասած՝ Հովհաննիսյանի քենին, որն էլ մեզ շատ հարցերի պատասխաններ տվեց։

Ստացվում է, որ ազգականներն իրենց ձեռքն են վերցրել գյուղն ու մարդկանց պահում են բռի մեջ՝ հավանաբար նրա համար, որ ճզմելն ավելի հեշտ լինի։

Ու այստեղ արդեն պարզ է դառնում նաև, թե ինչո՞ւ մեզ հետ զրուցած ոչ մի գյուղացի չէր ցանկանում հրապարակել իր անունը․ չի բացառվում, որ նրանք վախենում էին «ինքնադատաստանից»։ Ու արդեն զարմանալի չէ նաև, թե ինչու և՛ բժշկուհին, և՛ նրա փեսա պաշտոնյան մեզնից ո՛չ թե հրապարակման հերքում էին պահանջում, այլ անուններ։ Ինչպես ասում են՝ ձուկը գլխից է հոտած։

Հ․Գ․ մեզ մոտ կան բոլոր խոսակցությունների ձայնագրությունները։

NEWSPRESS.am