«Խոսրովի անտառում» հաշվառել են բեզոարյան այծերինՀորդանանը հայտարարել է Իրանի տարածքից արձակված երեք հրթիռների որսման մասինՀնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդԵրևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներՖրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է Թեհրանում դիվանագետների ձերբակալման «հետևանքների» մասինՀրշեջ-փրկարարները մարել են Գյումրիում բռնկված հրդեհը՝ կանխելով հրդեհի տարածումըԱԱ-2030-ը կունենա 64 մասնակից և 6 տանտերՄտքեր են փոխանակվել Հայաստան-Պարագվայ միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջԱրայիկ Հարությունյանը կշարունակի աշխատանքը Ազգային ժողովումԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. ԹրամփՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակչից հետոՆատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդուԱրայիկ Հարությունյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է գրել. ArmlurԳազամատակարարման պլանային դադարեցումներ Սիսիան և Արտաշատ քաղաքներումԻսպանիայում հինգերորդ օրն անընդմեջ մոլեգնում է տարվա խոշորագույն անտառային հրդեհըՄինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համարԳոհար Մելոյանը ԿԸՀ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել՝ հրաժարվելով մանդատից«Զարդարվեստը սեր է». Զարդարվեստի պետական ուսումնարանն, արդեն որպես քոլեջ, առաջին շրջանավարտներին հանձնեց իրենց դիպլոմները (տեսանյութ, լոսանկարներ)Քննարկվել է հոկտեմբերին Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը«Դաշտի պամիդորը չի ծախվում, գործարանն էլ չի ընդունում». գյուղացիները փակել են Երևան-Երասխ ճանապարհըՕմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվելՀայտնաբերվել է 516 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԿանադայի արտգործնախարարը Վաշինգտոնին և Թեհրանին երկխոսության ու խաղաղ բնակչությանը պաշտպանելու կոչ է արելԻսպանիայի հավաքականը` ԱԱ-2026-ում տարած հաղթանակի համար կստանա 51 միլիոն դոլար պարգևավճարԱվելի քան 3000 հայ մասնակցել է Իրանում Սուրբ Թադեի վանքի ամենամյա ուխտագնացությանըԾաղկաձորում 12 ժամ ջուր չի լինիՀնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքելԿոտայքի մարզում «Nissan Tiida»-ն բախվել է կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին․ կան վիրավորներՀաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթներըՄահացել է «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Քևին ՔիգանըԼիլիթ Մակունցը մանդատը չի վերցնիԲյուրեղավանում աղիքային վարակի դեպքերից հետո ջրի 14 նմուշառման կետից 3-ում շեղումներ են արձանագրվելՄեսրոպ Մանուկյանը Երևանի ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է գրելՊահպանենք մեր անտառները՝ կանխելով հրդեհներըԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը. ՍԱՏՄ
Երեխայի հնարավոր շահագործման վերաբերյալ տեսանյութով ՆԳՆ-ն հաղորդում է ուղարկել Քննչական կոմիտե. Քննչականից դեռ ձայն-ձուն չկա
Վթարային ջրանջատում Լոռու մարզում հուլիսի 21-ինԻ գիտություն մրցույթից դուրս մնացած դիմորդներին. ԿԳՄՍՆ հայտարարությունըՖԻՖԱ-ն ԱԱ-2026-ից հետո թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը․ Հայաստանի դիրքերը փոփոխվել ենԿարեն Ջալավյանը՝ Քյոխը, դատարանում հաղթել է Ռոման ԲաղդասարյանինԱռաջիկայում կսահմանվեն այն ոլորտները, որտեղ էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառումը կդառնա պարտադիր․ ՊԵԿԱդրբեջանի ճնշման ներքո Քնեսեթի օրակարգից հանվել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցըԱնհայտ կորած ադրբեջանցիների ծնողների հետ կոնտակտի մեջ ենք մտնելու, փնտրենք մեր երեխեքին (տեսանյութ)Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սմ-ովԱրգելվում է․ ՆԳՆ-ն զգուշացնում է (տեսանյութ)Փաշինյանի կառավարման տարիներին ատելության, պառակտման և թշնամանքի լեզուն դարձել է մարդկանց ամենօրյա գործելաոճի անբաժանելի մասը. ԹանդիլյանՏարադրամի փոխարժեքները հուլիսի 20-ինՄայր բուհի ղեկավարն ակնհայտ քաղաքական շարժառիթներով աշխատանքից հեռացրել է Ռուբեն Մելիքյանին․ ԱշոտյանCOP17-ին ընդառաջ Քննչական կոմիտեի ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքիԱրփինե Սարգսյանը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Հասարակություն

Չորս անկյուն՝ մի սրտի մեջ․ Մարտունի Վարդապետյանը՝ որպես հայր, ընկեր, բանկի կառավարիչ և ստեղծագործող (լուսանկարներ)

NEWSPRESS.am-ը զրուցել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ «Դավիթաշեն» մասնաճյուղի կառավարիչ՝ Մարտունի Վարդապետյանի հետ։

Պարզվում է՝ Մարտունի Վարդապետյանի կյանքում բանկային չոր հաշվարկները զուգակցվում են գեղարվեստական ստեղծագործություններով։ Նա ինքն իր կյանքը նմանեցնում է քառանկյունու, որի համապատասխան անկյուններում հարմարավետ տեղավորվել են ընտանիքը, ընկերները, աշխատանքն ու սիրած զբաղմունքը՝ ստեղծագործությունները։

Մարտունի Վարդապետյանը 38 տարեկան է և արդեն հասցրել է բանկային ոլորտում աշխատել մոտ 15 տարի։ Նա հիշում է, թե ինչպես նման որոշում կայացրեց։

«Հայրս իրավաբան էր, մայրս՝ տնտեսագետ։ Ես ինձ պատկերացնում էի իրավաբան․ երազում էի, ծրագրեր գծում, բայց ճակատագրի բերումով ընտրեցի տնտեսագիտությունը»։

Իրավաբան-տնտեսագետ պայքարում հաղթած տնտեսագետը Վարդապետյանին տարավ դեպի Ժողինստիտուտ (այժմ՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան)։ Բայց ընդունվելու համար պետք էր դեռ պարապել մաթեմատիկա առարկան։ Այս մասին խոսելիս՝ Մարտունի Վարդապետյանը հիշում է․

«Մաթեմատիկա չեմ սիրել, ինձ համար մաթեմատիկայի մասնագիտական դասագիրքը չինարենի այբուբենն էր։ Ինձ հետ պարապող էլի աշակերտներ կային, նրանք 15 խնդիր էին լուծում, ես՝ հազիվ 2-3-ը, դա ինձ հոգեբանորեն ճնշում էր, բայց այդ շրջանը հաղթահարեցի»։

Կարմիր դիպլոմով բարձրագույնն ավատելուց հետո, Վարդապետյանը մեկնում է բանակ, ծառայում սահմանապահ զորքերում։ Իսկ 2004 թվականից էլ մտնում է բանկային համակարգ, սկսում սիրել իր աշխատանքն ու նվիրվել անվերապահորեն։

«Վարդապետյան ազգանունը եկեղեցական ծագում ունի, մեզ գյուղում նաև կոչում են «տերտերանք»։ Երբ Տաճատ պապս մահանալիս է եղել, հորդորել է՝ առաջադեմ լինել, հիմա երևի դա գեներով է գալիս։ Աշխատանքում առաջադիմության հետ փորձում եմ համատեղել ընտանիքս, զբաղմունքս ու ընկերներիս»։

Ստեղծագործել սկսել է ուսանող տարիներից։ Պատմում է, թե ինչպես էին բոլորը համոզված, որ ինքը գրող է դառնալու։ Չարդարացրեց հույսերը՝ դարձավ բանկիր։ Բայց բանկի ընկերներն էլ, ծանոթանալով ստեղծագործություններին, անկեղծ զարմանում են, թե ինչո՞ւ չի դարձել բանասեր։

«Սեր, սիրահարություն, ռոմատիզմ․․․ ամեն ինչ եղել է, ինչը կարող էր ինձ ներշնչել գրել, ստեղծագործել»։

Վերջին հինգ տարվա ընթացքում դադարել է գրել՝ «սև շրջան էր»։ Ինքը ենթարկվեց վթարի և հրաշքով ողջ մնաց։ Մայրը հիվանդացել է, բժիշկները նրան չեն կարողացել փրկել։ Կյանքից հեռացել են նաև տատիկները, պապիկները։ Հետո հայրն է վիրահատություն տարել։

«Ընկճված հոգեվիճակ էր, բոլորը կարծես խղճում էին ինձ, ու ես ճգնաժամ ապրեցի»։

Բայց հիշում է, թե ինչպես վերջերս Մոսկվայում, որտեղ մեկնել էր անձնական գործերով, նոր ստեղծագործություն է ծնվել։ Ընկերների հետ հանդիպման ժամանակ այնպես է ստացվել, որ մի կարճ ժամանակով մնացել է ընկերոջ աշխատասենյակում մենակ ու սկսել է գրել։

«Մոսկվան միշտ ինձ համար սառը քաղաք է եղել ու հիմնականում այնտեղ ջերմություն եմ զգացել իմ ընկերներից։ Դրա համար էլ այդ օրը գրեցի «Դեպի հյուսիս» ստեղծագործությունը»։

Դեպի հյուսիս

Կյանքը նորից ինձ ստիպեց գնալ հյուսիս.
Որ ըմբոշխնեմ սառնությունը «շրջապատիս»,
Տեսնեմ դեմքեր, իբր բարի ու հարազատ,
Ոչինչ չասող՝ ընդարմացած պաղ հայացքներ…

Հենց այդ պահին ինչպես փարոս
Ու վեր հառնող բոսոր փյունիկ
Ընկերներս հավաքվեցին ու գրկեցին
Տալով մեծ հույս՝արդեն սառած իմ երազին։

Եվ հյուսիսի սառնությունը մի պահ դարձավ տաք ջերմություն
Ու հասկացա,որ աշխարհում այս պաղ ու սուտ
Ես իսկապես ունեմ արդար ու կայացած,
Սուրբ, պաշտելի ԸՆԿԵՐՈւԹՅՈւՆ!!!!!!

Մոսկվա 08.02.18թ

Այս բանաստեղծությունը նրա ընկերն անմիջապես դրել է շրջանակի մեջ ու կախել պատից։

Մարտունի Վարդապետյանի եղբայրը՝ Վահեն, ևս գրում է, ու եղբայրներով որոշել են համատեղել ուժերն ու մի փոքրիկ ժողովածու հրատարակել։ Եթե հաջողվեց, ուրեմն կշարունակեն գրել։ Իսկ ընդհանրապես, Վահեն նաև նրա լավ ընկերն է։

«Վահեն ուժեղացնում է եղբայրական կապն իր անմիջականությամբ։ Երբեմն եղբորդ հետ չես կարողանում կիսվել և քո գաղտնիքով կիսվում ես ընկերոջդ հետ։ Բայց Վահեն ինձ համար նաև ընկեր է, և կիսվում ենք ամենանվիրական գաղտնիքներով ու տարբեր խնդիրներով»։

martuni-vardapetyan11

Վահեի նման մի առանձնահատուկ տեղ ունի նաև նրա ընկերը՝ Գագոն։ Ընկերներ շատ ունի, բայց ասում է՝ Գագոն իր համար Վահեի նման է, և կարող է ասել, որ երեք եղբայր են։

«Երբ մայրս հիվանդ էր, ուղիղ երեք օր կոմայի մեջ էի։ Ընկերներս, հատկապես հարազատ ընկերս՝ Գագիկը, կարողացան մերոնց խաբել, որ ուղղակի գործուղման եմ․․․ 40 օր պիկ վիճակ էր ինձ մոտ, ուղիղ այդքան էլ ընկերներս հերթափոխով մնացին հիվանդանոցում ինձ մոտ, նրանց դուխը, ոգևորությունն ու նվիրվածությունն օգնեց ինձ։ Իսկ երբ կոնքիս վիրահատության համար պետք է Մոսկվա մեկնեի, ասացի, որ ես միայն Գագոյի հետ կգնամ։ Փաստաթղթային խնդիրներ կային, բայց կարգավորեցինք, ու կաթիլային ներարկիչը ձեռքին բռնած՝ նա ինձ հետ ինքնաթիռ նստեց»։

martuni-vardapetyan3

martuni-vardapetyanmartuni-vardapetyan8

Ընտանիքը Վարդապետյանի ամրությունն է։ Քիչ է լինում ընտանիքում, այնպես որ՝ երեխաները հասցնում են նրան մի լավ կարոտել։ Ինքն էլ հետ չի մնում՝ կարոտում է, բայց փորձում է աշխատանքի հետ համատեղել հաճելին՝ երեխաների հետ ապրած վայրկյանները։

«Անահիտ է աղջկաս անունը՝ մորս անունով, տղաս հորս անունն է կրում՝ Աղասի։ Մեկը 9, մյուսը՝ 10 տարեկան է, բավականին բարձր առաջադիմություն ունեն։ Աղջիկս աշխատասեր է, տղաս՝ ընդունակ։ Ընդհանրապես այդպես է լինում՝ մեկի աշխատասիրությունը, մյուսի ընդունակությունը բերում են առաջադիմության։ Բայց տղաս ինչպես և ես, հույսն ընդունակության վրա է դրել և երբեմն ծուլանում է (ծիծաղում է, ապա ավելացնում)։ Այդպես չի կարելի, այդպես ոչ մի բանի չես հասնի, պետք է անընդհատ աշխատես քեզ վրա»։

martuni-vardapetyan9martuni-vardapetyan6martuni-vardapetyan12

Հարազատ երեխաների նման սիրում է նաև եղբոր երեխաներին՝ Վանին և Մոնթեին։

martuni-vardapetyan7

Իսկ ինչպիսին է նա իր պատկերացմամբ՝ ասում է․

«Չեմ սիրում, երբ իմ անկեղծությունն ու ազնվությունը չարաշահում են։ Ցավո՛ք, եղել են պահեր, երբ դադարել եմ հավատալ ինքս ինձ, դա շրջապատից ստացած ազդակների արդյունք է եղել։ Մեկ տարվա ընթացքում շատ բան փոխվեց իմ մեջ, բայց աշխատում եմ նորից հավատալ մարդկանց։ Նվիրվել՝ ուրեմն անմնացորդ, ուրեմն՝ անշահախնդիր։ Չեմ ընդունում շահադիտական նկատառումներով ու միակողմանի նվիրվածությամբ ընկերությունը։ Չեմ սիրում քծնել, չեմ սիրում խաբել, չեմ ներում սուտն ու անազնվությունը»։

Իսկ հայրը նրա համար սրբություն է և էտալոն։

martuni-vardapetyan10martuni-vardapetyan4