«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին
Արխիվ

Գառնեցի Շմավոնի ընտանիքը փորձանք է դարձել և՛ գյուղի, և՛ Գառնու ձորի գլխին

Գառնիի ձորը ևս մեկ անգամ ենթարկվում է փորձության։ Այս անգամ Քարերի սիմֆոնիայի հարակից տարածքում կառուցվում է ժամանցի կենտրոն։

Ըստ NEWSPRESS.am-ի տեղեկությունների` զվարճանքի կենտրոնը կառուցում է Ծովինար անունով մի կին, ով Գառնիում հայտնի ատամնաբույժ Շմոյի կամ Շմավոն Համբարձումյանի աղջիկն է, իսկ տարածքը նա գնել է նախկին գյուղապետ Աշոտ Վարդանյանի ժամանակ։

Գառնիում դժգոհ են կառույցից, քանի որ այն ոչ միայն խաթարում է զբոսաշրջային էկո-տարածք համարվող ձորը, այլև խախտում է կանաչ տարածքի ներդաշնակությունը։ Չմոռանանք նաև, որ ոչ հեռու գտնվում է Խոսրովի արգելոցը։

Հիշեցնենք, որ Գառնիի ձոր իջնելու համար տարիներ շարունակ Շմավոն Համբարձումյանը և նրա տարեց հայրն ապօրինի գումարներ էին գանձում, և ոստիկանությունը տարիներ շարունակ պայքարում էր նրանց դեմ, սակայն ապարդյուն։

Հայր ու որդի Համբարձումյաններն արգելապատնեշ էին դրել ձորի մուտքի մոտ և ձոր իջնող քաղաքացիներից 2 հազար դրամ էին գանձում։

Հիշեցնենք, որ 2017-ին Շմավոն Համբարձումյանի եղբայրը՝ Միշա Համբարձումյանը, դիմել էր ոստիկանություն, ահազանգելով, որ եղբայրը՝ Շմավոնը, իր այգու 35 ընկուզենու բերքը գողացել է՝ իրեն պատճառելով խոշոր նյութական վնաս։

Դեռևս 2013-ին ՀՀ բնապահպանության նախարարության՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարած մրցույթի մասնակիցներից մեկը Լուսինե Վանիկի Կարապետյանն էր, ով հենց այս Շմավոն Համբարձումյանի կինն է:

Բացի այդ, Շմավոն Համբարձումյանը հաճախ էր հայտնվում խմբագրություններում կամ ոստիկանությունում՝ բողոքի այս կամ այն խնդրով. նա ապօրինությունների մի ողջ աստղաբույլ ունի իր կենսագրության մեջ։

Գյուղում պատմում են, որ նա եղել է Թուրքիայում, ցանկացել մնալ այդ երկրում, սակայն նրան հետ են ուղարկել, որոշ ժամանակ անցկացրել է Ազգային անվտանգությունում, որ կնոջը տարիներ առաջ ուղարկել է ԱՄՆ՝ այնտեղ ծննդաբերելու համար և այլն։

Ծովինար Համբարձումյանը պարզապես շարունակում է տոհմի «բարի» ավանդույթները։

Իհարկե, մեղավորը նախկին գյուղապետ Աշոտ Վարդանյանն էր, ով նրան նման թույլտվություն է տվել։

Հիշեցնենք, որ Քարերի սիմֆոնիան ընդգրկված է բնության հուշարձանների ցանկում և պահպանվում է պետության կողմից։

NEWSPRESS.am

qarer-simphonia

Լուսանկարը՝ Gor Ayzak Hovhannisyan-ի ֆեյսբուքյան էջից